Քննարկում:Ջեյն Օսթին

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Ջեյն Օսթե՞նն» է ճիշտ, թե՞ «Ջեյն Օսթինը»։ Վազգեն 03:25, 17 Մայիսի 2010 (UTC)[reply]

Ողջույն Վազգեն, Ասմանգուլյանի անգլերեն-հայերեն բառարանի Անձնանուններ բաժնում, այս անունը Օստին է տառադարձված: Chaojoker 05:41, 17 Մայիսի 2010 (UTC)[reply]
Երկու ձևն էլ կիրառվում են. ճաշակի հարց է :) --Rob 06:13, 17 Մայիսի 2010 (UTC)[reply]
Այդ դեպքում իմ ճաշակին համապատասխանում է Օսթին տարբերակը։ Austen-ը անգլերեն ազգանուն է, և հենց անգլերենում էլ այն հնչում է Օսթին։ Ոչ մի հիմնավորում չեմ գտնում, թե ինչ տրամաբանությամբ այն պետք է Օսթեն գրվի հայերենում։ Նույնիսկ ռուսնենր են գրել Остин, երբ իրենք հաճախ են e տառը տեսնելիս ե հչյուն օգտագործում տառադարձելիս։ Իսկ Օստինը ինձ թվում է հնացած տարբերակ է, երևի ռուսերենից թարգմանության արդյունք է (դե ռուսերենը թ տառ չունի)։ Եթե դեմ չեք, եկեք հիմնական հոդվածի անունը դնենք Ջեյն Օսթին, իսկ մյուս տարբերակները վերահղենք դրան։ Վազգեն 12:47, 17 Մայիսի 2010 (UTC)[reply]
Ես էլ եմ գտնում, որ Ջեյն Օսթին տարբերակը ամենամոտիկն է նրա անգլերեն հնչողության, և որ Օստինը հավանական է հին ռուսերենից տառադարձման արդյունք լինի: Սակայն նաև կողմ եմ հետևելու Լեզվի պետական տեսչության որոշումներին անգլերենից տառադարձման վերաբերյալ (որը և կարող է իմ ճաշակին չհամապատախանել, ինչպես ներկա դեպքում)՝ հանուն համատեղելիության և հայերենի մասին ամենաբարձր պաշտոնական հեղինակության հետևելու: Ըստ Լեզվի պետական տեսչության այժմյան գործող որոշման, անգլերենից տառադարձնելիս բառի սկզբում «t»-ն տառադարձվում է «թ», իսկ բառամիջում և վերջում՝ «տ»: Chaojoker 13:13, 17 Մայիսի 2010 (UTC)[reply]
Իհարկե այսեղ կա նաև այն տարբերակը, որ եթե Օսթինն էլ տարածված տարբերակ լինի, կարելի է ըստ Լեզվի տեսչության «արդեն տարածված տարբերակը թողնել անփոփոխ»: Chaojoker 13:21, 17 Մայիսի 2010 (UTC)[reply]
Գուգլը Օսթին տարբերակի համար տալիս է 11,600 արդյունք, որը ցույց է տալիս նրա տարածությունը: Իհարկե նրանցից շատերը Austin քաղաքին են վերաբերում, սակայն երկու բառի տարբերությունը e և i-ի մեջ է, և ոչ «t» տառի, որն էլ կարծում եմ եթե ուրիշ պատճառներ չլինեն, արդարացնում է հոդվածը Օսթին անվանելը: Chaojoker 13:25, 17 Մայիսի 2010 (UTC)[reply]
Իմ համար սա էական հարց չի, կարող եք հանգիստ խղճով վերանվանել Օսթին :) --Rob 18:43, 17 Մայիսի 2010 (UTC)[reply]