Քննարկում:Պոլ Գոգեն

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փորձեցի հոդվածը ինչքան հնարավոր է "մաքրել", բայց կարծում եմ, դեռ շաաատ աշխատանք կա այն վերջնական տեսքի բերելու համար... --Rob 19։26, 18 Մարտի 2010 (UTC)

Մեջբերումներ[խմբագրել կոդը]

Ես գիտեմ, որ մեջբերումները քիչ տարօրինակ են հնչում, սակայն հավաստիացնում եմ ձեզ, որ օրինակ Կոնստանտին Պաուստովսկին հենց այդպես է գրել Պոլ Գոգենի մասին։ Իմ թարգմանությունը լիովին ճիշտ է։ Հարկավոր չե այն ջնջել։ Hovhannes Vardumyan 14։07, 3 Սեպտեմբերի 2010 (UTC)

Նույնը խնդրում եմ գրեք օրիգինալ լեզվով, որից թարգմանել եք։ և ոչ միայն մեջբերումները, այլ բոլոր նշած նախադասությունները։ --Alex_alex 14:15, 3 Սեպտեմբերի 2010 (UTC)[reply]
Ես այս մեջբերումները թարգմանել եմ ռուսերենից: Ուզում եք, որ ռուսերե՞նը գրեմ: Hovhannes Vardumyan 14:28, 3 Սեպտեմբերի 2010 (UTC)[reply]
Այո--Alex_alex 14:30, 3 Սեպտեմբերի 2010 (UTC)[reply]
Եղավ: Hovhannes Vardumyan 16:08, 3 Սեպտեմբերի 2010 (UTC)[reply]
Իսկ դրանից հետո կարելի՞ է այն ընտրյալ դարձնել: Hovhannes Vardumyan 16:12, 3 Սեպտեմբերի 2010 (UTC)[reply]
Եթե իմ կարծիքն եք ուզում իմանալ, ապա մինչև ընտրյալ հոդվածի թեկնածու դառնալը դեռ շատ պետք է աշխատել։ Ներկայումս միայն կյանքն է ներկայացված, այն էլ միայն երկու հղումով ու թերի։ Պետք է ավելացնել նաև ստեղծագոծություն բաժինը, լրացնել Կյանքի բաժինը։ --Alex_alex 16:18, 3 Սեպտեմբերի 2010 (UTC)[reply]

Մտքի սխալ[խմբագրել կոդը]

Ինչ է նշանակում - Այս բոլոր արկածները լավ ոգեշնչում են ապագա նկարչին։ Ինչպես կարող է հոր հանկարծակի մահը և տարագրությունը ոգեշնչել նկարչին, մանավանդ երբ նա դեռ յոթ տարեկան չկա։ Կարծում եմ այս միտքը պետք է վերանայել այն սխալ է։ --beko 11։56, 4 Սեպտեմբերի 2010 (UTC)

Միայն դա չէ, շատ այլ մտքի սխալներ էլ կան։ դրանցից ամենաանընդունելիները ես նշել եմ։ Ի դեպ մեջբերումների նման այդ մտքերի համար էլ լավ կլիներ ռուսերեն տեքսը լիներ, և նորից թարգմանվեր։--Alex_alex 12:10, 4 Սեպտեմբերի 2010 (UTC)[reply]
Եթե միայն քննադատելով եք զբաղված, ապա ի՞նչ իմաստ ունեյին բոլոր փփոխությունները: Նաև դուք ասում էիք, որ դրանցից հետո այն ընտրյալ կդաձնեք, իսկ հիմա բողոք եք ներկայացնում: Hovhannes Vardumyan 13:42, 4 Սեպտեմբերի 2010 (UTC)[reply]
Փոփոխությունները հոդվածի որակը բարձրացնելու և հանրագիտարանային, գրագետ ոճի հասնելու համար են։ Կարծում եմ որ հոդվածը սկսող և այնտեղ առավելագույն ներդրում ունեցող մասնակիցը (վիքի աշխատանքը հանրային է), ամենաշատը պետք է շահագռգռված լինի հովածը կարգի բերելու հարցում։ Բողոք ներկայացնող չկա, պարզապես պետք է հոդվածի վրա աշխատել։ --beko 16:27, 4 Սեպտեմբերի 2010 (UTC)[reply]
Հարգելի Հովհաննես, այս օրերին ես բավականաչափ զբաղվում եմ Գոգենի հոդվածով և ամենայն հնարավորը կանեմ, որպեսզի հոդվածը բարելավվի։ Ընտրյալ լինելը անձամբ ինձ համար ոչ մի կարևորություն չունի։ Եթե կարողանայիք բոլոր նշածս հատվածների ռուսերենը գրել, լավ կլիներ, ճիշտ այնպես, ինչպես արել եք մեջբերումների դեպքում։ Ես կփորձեմ մի փոքր ավելի հաջող թարգմանություն գտնել։ --Alex_alex 20:07, 4 Սեպտեմբերի 2010 (UTC)[reply]
Իսկ ու՞ր են ձեր նշված սխալները: Hovhannes Vardumyan 04:08, 5 Սեպտեմբերի 2010 (UTC)[reply]
Եթե նկատել եք, ես մեջբերումներըլեզվական առումով լավացրել եմ, բայց ոչ վերջնական։ Կյանքի բաժնում բավականին շատ լրացումներ եմ կատարել։ Ու աղբյուրներ ավելացրել։ Ու նաև գրեթե վերջացրել պատկերների թարգմանությունը։
Ես նկատի ունեմ, ու՞ր են այն սխալ մտքերը, որոնք դուք նշել եք, որպեսզի ես գրեմ դրանց բնորինակը: Ինչպե՞ս են դրանք նշված: Hovhannes Vardumyan 06:46, 5 Սեպտեմբերի 2010 (UTC)[reply]
Ահա ամբողջ կամ հիմնական տեքստը՝ որտեղից և թարգմանված է։--beko 13:07, 5 Սեպտեմբերի 2010 (UTC)[reply]

Լավ հոդված[խմբագրել կոդը]

Ողջույն, հարգելի մասնակիցներ։ Ես մի մասնակցի խորհրդով, առաջարկում եմ այս հոդվածին, որի վրա մենք արդեն շատ ժամանակ է ինչ աշխատում ենք, շնորհել լավ հոդված կարգավիճակը։ Համաձայնվեք խնդրում եմ և այստեղ տեղադրեք ձեր խոսքը որոշման մասին։ Hovhannes Vardumyan 12։34, 23 Դեկտեմբերի 2010 (UTC)

Ես համաձայն եմ, որ տրվի լավ հոդվածի կարգավիճակ այս հոդվածին, սակայն այն բազմաթիվ տեխնիկական սխալներ ունի, որոնք պետք է ուղղել, ես դրանց զգալի հատվածը ուղղել, մնացած հետագայում, եթե հասցնեմ կանեմ: Անհրաժեշտ է նաև ներկայացնել աղբյուրներ այնտեղ, որտեղ նշված է փաստ? կամ ջնջել չփաստարկված նյութերը:Հիմա կասեն, որ կանոնակարգ չկա,սակայն կարելի է բացառություն անել, իսկ եթե հետագայում ընդունված կանոններին չհամապատասխանի, կարգավիճակը կհանենք:6AND5 15:17, 23 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]