Քննարկում:Չարենցի կրակոցը (փաստագրական վեպ)

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հոդվածը աննշան փոփոխություններով պատճենված է asekose.com կայքից, ինչի պատճառով այն ունի հանրագիտարանին ոչ հարիր ոճ։ --vacio 07:22, 29 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]

Հոդվածի հեղինակը ինքս եմ, որից պատճենված է մասնակի: Չարխչյանի խոսքերը մեջբերել եմ նույնությամբ: Գիրքն ընթերցելուց հետո հոդվածը կբարելավեմ: Ashot Gabrielyan 07:33, 29 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Այստեղ կարծում եմ մի քանի խնդիր կա՝ հոդվածի նշանակալիության խնդիրը: Գուգլի որոնումը միայն asekose կայքն է տալիս, որը գրել է հենց հոդվածի հեղինակը, որը արդեն երկու այլ խնդիր է առաջացնում՝ հետաքրքրությունների կոնֆլիկտ և սկզբնական հետազոտություն: Իհարկե սա ևս մի հիշեցում է, որ պիտի նշանակալիության հատկանիշները ավելի խորը քննարկենք: Սակայն, քանի որ հոդվածի թեմայի մասին հավաստի և երկրորդական աղբյուրներ գոյություն չունեն, ոչ էլ տարածված կամ ճանաչված թեմա է, կարծում եմ այժմ գովազդային բնույթ է կրում, և ավելի ճիշտ է այն ջնջել: Հետագայում, հավաստի աղբյուրների առկայության դեպքում (և եթե մինչև այն նշանակալիության հատկանիշները քննարկած լինենք, նաև նշանակալիության դեպքում) կարելի է այն նորից ստեղծել: Chaojoker 07:50, 29 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]

Կարող եք ջնջել, եթե ուզում եք: Գրքի մասին առնվազն մեկ շաբաթից գուգլի որոնումը հազարավոր հոդվածներ կբերի: Գիրքն ընդամենը երեկ է տպարանից ելել: Այս գիրքը գովազդի կարիք չունի: Ես լավ գիտեմ իմ ժամանակի արժեքավոր գրքերը: Դուք ճանաչեք: Ashot Gabrielyan 07:56, 29 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]

Պետք չի քննարկումը անձնականեցնել: Ես ուզում եմ հետևել Վիքիփեդիայի կանոններին, և ուզում եմ ունենալ հավաստի հանրագիտարան, որը և կարծում եմ դուք ես ուզում: Արժեքավորը և նշանակալին/հավաստին տարբեր հասկացություններ են՝ մի բան կարող է սուբյեկտիվորեն արժեքավոր լինել, բայց հավաստի կամ նշանակալի չլինել, և հակառակը: Chaojoker 08:23, 29 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Ինձ թվում է, եթե գիրքը հրատարակված է ճանաչված հրատարակչության կողմից, ինչպիսին «Տիգրան Մեծն» է, կարելի է ունենալ համառոտ, ընդհանուր նկարագրողական հոդված նրա մասին, պամանով, որ այն չպարունակի օրիգինալ հետազոտություն, ինչպես նշեց Քաոջոքերը։ Ներկա պահին ես չորս առարկություն ունեմ հոդվածի բովադնակության վերաբերյալ.
  • Այն պարունակում է տեսակետ (POV). եթե նույնիսկ հայ գրականագետների մեծ մասը Չարենցին համարում է «հանճարեղ գրող», վիքիփեդիան պետք է խուսափի ուղղակիորեն որակումներ տալուց։
  • Այն պարունակում է չվավերացված պնդում. «Նորահայտ փաստերի ու վավերագրերի միջոցով հեղինակը ներկայացնում է հանճարեղ գրողի թռիչքներով ու անկումներով լի կյանքի մի դրվագը։»։ Այսպիսի պնդման համար պետք են երկորդական կամ երրորդական աղբյուրներ։ Գրքի անոտացիան դրա համար բավական չէ։
  • Այն ունի ոչ հանրագիտական ոճ. «բուռն ու հակասական կյանքը» հանրագիտարանի համար խորթ ձևակերպում է, այն պետք է լինի ավելի հստակ, գիտական։ Ընդհարնապես հոդվածը չպետք է ունենա գրախոսության (քննադատական/դրվատական) ոճ։
  • Հեղինակի խոսքերի մեջբերումը ինքնադրվատական բնույթ ունեն, ուստի ինձ այդքան նպատակահարմար չի թվում դրանք հոդվածում տեղադրելը։
Մի խոսքով, այս հոդվածի միայն առաջին երեք նախադասություններն են, որոնք, ըստ իս, կարող են մնալ վիքիփեդիայում։ --vacio 09:54, 29 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]

Ջնջում եմ, որովհետև լրիվ համաձայն եմ ձեր բերած պատճառաբանությունների հետ: Ashot Gabrielyan 12:15, 29 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]

Հարգելի Աշոտ, մեկ անգամ նյութ ավելացնելով Վիքիփեդիայում, դու այլևս դրա տերը չես։ Հետևաբար իրավունք չունես միանձնյա որոշում կայացնել այն անմիջապես ջնջելու վերաբերյալ։ Հոդվածը ամբողջությամբ ջնջելու առաջարկ միայն արել է Քաոջոկերը։ Ես առաջարկել եմ պահպանել հոդվածի ի ամասը՝ վերաշարադրելով այն։ Այնպես որ այն ջնջելու վերաբերյալ համաձայնություն չկա։ --vacio 12:29, 29 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]

Կներեք, հարգելիներս, ես խնդրում եմ ձեզ զուտ մարդկային առումով` ջնջեք հոդվածը, որովհետև գրքի հեղինակն ինքն է խնդրում: Հասկացեք ինձ ու ջնջեք: Ես պարզապես ցանկացել էի գնահատել տիտանական աշխատանքը և գործի բերումով գիտեմ, թե ով ինչ ճիգ է անում գիրք աշխարհ բերելու համար, բայց երբեք չեմ հարցրել հեղինակի կարծիքը: Զուտ մարդկային առումով, խնդրում եմ ձեզ, ջնջեք հոդվածը: Ashot Gabrielyan 18:12, 29 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]

Ողբում եմ քեզ Հայոց աշխարհ.... որովհետև արմատացավ տգիտությունդ սնափառությամբ: Ashot Gabrielyan 19:04, 29 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]