Քննարկում:Ուոլթեր Փեյթեր

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ողջույն, թե՛ Ասմանգուլյանի և թե՛ translator.am առցանց բառարանում Walter անունը տրանսլիտերացված է երկու ձև՝ Ուոլտեր, Վալտեր: Անձամբ կողմ եմ երկրորդ տարբերակին, քանի որ W-ն կարծում եմ ավելի հին ժամանակվանից հայերեն Վ-ին է տառադարձվել (ինչպես սփյուռքում էլ այդպես է), օրինակ՝ Վաշինգտոն, և նրա Ու տառադարձությունը թվում է ռուսերեն У տառադարձությունից կապված տարբերակ է: Համենայն դեպս, ես դեռ հայերեն տառադարձության մասին գրքեր եմ փնտրում՝ Վիքիփեդիայում համատեղելի կանոններ ձևակերպելու համար, սակայն շատ հաջող չեմ գտնվել դրա մեջ: Խնդրում եմ, եթե օտարլեզուներից հայերեն տառադարձության մասին կանոնների/օրինակների գրքերից տեղյակ եք, տեղեկացրեք: Շնորհակալություն, Chaojoker 09:09, 12 Դեկտեմբերի 2009 (UTC)[reply]

Ողջույն, Chaojoker, ավանդաբար wվ է տառադարձվել, սակայն լեզվի տեսչության տերմինաբանական կոմիտեի 1988-ի 32-րդ որոշմամբ անգլերեն w-ն, wh-ն տառադարձել է (հատկապես բառասկզբում) ու, իսկ waուո: 2000-ականներին ևս տպագրվել է տերմինաբանական կոմիտեի տեղեկագիր, սակայն ինձ մոտ միայն 1988-ին է, սակայն չեմ կարծում, որ որևէ փոփոխություն լինի այս որոշման մեջ:Բացի այդ, ես անունը գրել եմ այնպես, ինչպես նշված է աղբյուրում: Ashot Gabrielyan 10:51, 12 Դեկտեմբերի 2009 (UTC)[reply]
Արդյո՞ք գիտեք տերմինաբանական կոմիտեի տեղեկագիրը որտեղից կարելի է ձեռք բերել, և նաև, ի՞նչ է նրա լրիվ անվանումը: Շնորհակալություն, Chaojoker 11:38, 12 Դեկտեմբերի 2009 (UTC)[reply]
Նաև, սա ինձ մոտ հարց է առաջացնում, ըստ լեզվի տեսչության արդյո՞ք պիտի փոխել Վաշինգտոն անվանումը Ուաշինգտնոի հետ: Որովհետև նման կանոնով, եթե փոխվի, անտեսվում է մեծ քանակով աղբյուրների օգտագործված ձևը (ներկայում գուգլով՝ Վաշինգտոն 181,000 արդյունք, Ուաշինգտոն 9 արդյունք): Եթե չփոխվի՝ ապա անհամատեղելիություն է առաջանում: Chaojoker 11:44, 12 Դեկտեմբերի 2009 (UTC)[reply]
Հ.Գ. Ուոշինգտոն էլ բնավ չկա գուգլի արդյունքներում: Chaojoker 11:45, 12 Դեկտեմբերի 2009 (UTC)[reply]
Հին և տարածված ձևերը չեմ կարծում, թե պետք փոփոխվի: 1988-ի տերմինաբանական կոմիտեի մեջ որոշումներից հատվածներ է բերված և մանրամասնած չէ: 2000-ականինը պետք է գրախանութներում լինի, Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու, տպագրել է 9-րդ հրաշալիք հրատարակչությունը, կապույտ գիրք է: Ինձ մի քանի հատ Վաչագան Սարգսյանը տվել էր, բայց այսօր ոչ մի հատ չունեմ: Համենայնդեպս, խմբագրությունում կունենան: Ashot Gabrielyan 11:58, 12 Դեկտեմբերի 2009 (UTC)[reply]
Շատ շնորհակալություն, հարգելի Ashot Gabrielyan: Ես այս պատասխանը մինչ այժմ չէի տեսել, և միայն նոր հայնաբերեցի, երբ արդեն գիրքն ունեմ ձեռքումս: Համենայն դեպս, շատ շնորհակալ, Chaojoker 09:50, 25 Դեկտեմբերի 2009 (UTC)[reply]

Ողջույն, Chaojoker, կարևորը գիրքն արդեն ունեք։ Ashot Gabrielyan 09:55, 25 Դեկտեմբերի 2009 (UTC)[reply]