Քննարկում:Ուիլյամս (այլ կիրառումներ)

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վիլյամս կամ Ուիլյամս (Williams), երկրորդը ռուսերեն Уильям-ից տառադարձման ձևն է, թեև ռուսերենում էլ է ընդունված Вильям ձևը։ Հայերեն ճիշտ տառադարձը Վիլյամն է (նաև ավելի բարեհունչ), և քանի որ նշված հոդվածանուններից ոչ մեկը դեռ հոդված չուներ, ես ինձ թույլ եմ տվել ուղղել բոլորը Վիլյամսի, ինչպես նաև մի քանի այլ ուղղումներ եմ արել։ Իվոր - Այվոր և երկբաղաձայնների կրճատում։ --Lilit Gabyan 15։47, 21 Մայիսի 2010 (UTC)

Այժմ որն է ճիշտ տարբերակը դժվարանում եմ ասել, քանի որ հանրագիտարանում (ՀՍՀ) նույն Williams-ը Թեննեսիի դեպքում Ուիլյամս է, իսկ Ալբերտի դեպքում Վիլյամս։ Շեքսպիրի անունը Ուիլյամ է, իսկ Սարոյանինը Վիլյամ։ Այս հարցում մասնագետի կարծիքն է հետաքրքիր։--beko 17:03, 21 Մայիսի 2010 (UTC)[reply]
Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու գրքում նշված է, որ «անգլերեն w(h)-ն հատկապես բառասկզբում տառադարձնել ու», սակայն «ավանդաբար վ-ով տառադարձված լայն տարածում ունեցող բառերը և հատուկ անունները թողնել անփոփոխ: Օրինակ՝ Վալտեր Սկոտ, Վաշինգտոն, վատտ, Վիլյամ, Դարվին»: Chaojoker 17:38, 21 Մայիսի 2010 (UTC)[reply]