Քննարկում:Շիրակ ՖԱ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արհեստավարժ բառը պրոֆեսիոնալի հայերեն թարդմանությունն է։ Կարեն Վարդանյան (քննարկում) 22։00, 5 Հունվարի 2013 (UTC)

Այս կոնտեքստում ամեն դեպքում ոչ գործածական է։ Ըստ գուգլի՝ պրոֆեսիոնալ ֆուտբոլ - 7170 արդյունք, իսկ արհեստավարժ ֆուտբոլ - 2 արդյունք։ --vacio 10:23, 6 Հունվարի 2013 (UTC)
պրոֆեսիոնալ բառը ունի մի քանի հայերեն համարժեքներ` արհեստակցական, մասնագիտական, մասնագիտացված և արհեստավարժ: Այս բոլորից այս իմաստով ամենագործածականը արհեստավարժն է: Կարող ենք կիրառել նաև «ոչ սիրողական» եզրույթը (գոնե ոչ վաղ անցյալում այդպես էր` սիրողական սպորտ և ոչ սիրողական սպորտ): Իսկ հայոց լեզվի բառաֆոնդը գուգլը չէ, որ պիտի ձևավորի: Կարեն Վարդանյան (քննարկում) 11:25, 6 Հունվարի 2013 (UTC)
Ոչ ոք չասեց, որ գուգլն է։ «Արհեստավարժ ֆուտբոլ» ես առաջին անգամ լսեցի այստեղ։ Պրոֆեսիոնալ ֆուտբոլն ավելի գործածական է։ Կարո՞ղ եք օրինակներ բերել, թե որ գրքերում է գրված «Արհեստավարժ ֆուտբոլ» կամ մեկ այլ «պրոֆեսիոնալ»-ին համարժեք ֆուտբոլ։ --Lilitik22 (քննարկում) 12:02, 6 Հունվարի 2013 (UTC)
«Պրոֆեսիոնալ» բառը հայերեն չէ: – Այս անստորագիր գրառման հեղինակն է Կարեն Վարդանյան (քննարկում|ներդրումներ) 16:17, 6 Հունվարի 2013 մասնակիցը։
Բառի հայերեն լինելը-չլինելը որոշվում է հայոց լեզվում դրա գործածությունից, մասնավորապես հայերեն (մասնագիտական) գրականության մեջ, համացանցի հայերեն հատվածում և հայոց լեզվի բառարաններում այդ բառի ներկայացվածությունից։ Եթե դուք պնդում եք, որ պրոֆեսիոնալ բառը հայերեն չէ, ապա դա հավասարազոր է նրան, որ պրոֆեսիոնալ բառը (գրական) հայերենում չի գործածվում։
Ինչ վերաբերում է Գուգլին, այն պարզապես գործիք է համացանցի հայերեն հատվածում այս կամ այն բառի գործածությունը որոշելու համար։ --vacio 14:02, 6 Հունվարի 2013 (UTC)
Ըստ էության, Արմեն Դարբինյանի կողմից «արհեստավարժ» բառի ներդրումից հետո պրոֆեսիոնալը սկսեց մղվել հետին պլան" – Այս անստորագիր գրառման հեղինակն է Կարեն Վարդանյան (քննարկում|ներդրումներ) 6 Հունվարի 2013-ի դրությամբ մասնակիցը։
Սակայն փաստն այն է, որ մարզական տերմինների դեպքում առայժմ գործածվում է պրոֆեսիոնալ բառը, այդպես չէ՞։ Վիքիպեդիայում գործող սկզբունքն է՝ օգտագործել այդ պահին գործածական տերմինները, այսինքն եթե մի օր գործածական դառնա «պրոֆեսիոնալ ֆուտբոլ», «մասնագիտական ֆուտբոլ» կամ որևէ ցանկացած այլ բան, ապա մենք «պրոֆեսիոնալ ֆուտբոլի» փոխարեն կօգտագործենք այդ տարբերակը։ --vacio 14:52, 6 Հունվարի 2013 (UTC)