Քննարկում:Նինոծմինդայի շրջան

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հետաքրքիր է, ի՞նչ իմաստ ունի հոդվածում նշել այնպիսի ազգերի, որոնց թիվը ԲՈԳԴԱՆՍԿԻ (հավանաբար Բոգդանովկայի) շրջանում զրո է և նախկինում, և այժմ: Իսկ եթե օրինակ, հնդիկներն ու ճապոնացիները նեղանան, որ իրենց անունը չկա այստեղ, թեկուզ զրո թվով: Իսկ ցուցակում նշված քիստիններ ազգություն, որպես այդպիսին գոյություն չունի: Դա Հյուսիսային Կովկասում բնակվող որոշակի ազգերին` վրացիների կողմից տրվող ոչ պաշտոնական անվանում է: Եվ մի հարց, Փոքր Առաքել գյուղի մասին: Ի՞նչ աղբյուրից է վերցված այդ անվանումը: Ինձ ծանոթ բոլոր աղբյուրներում գյուղը կոչվում է Փոքր Արագյալ, ի տարբերություն Մեծ Արագյալի: Իսկ իրավունք ունե՞նք մենք փոխել գյուղի` Վրաստանի կողմից ընդունված պաշտոնական անվանումը կամ հայերենում արմատացած անվանումը: Ճիշտ է, վրացերենում այն կարդացվում է Առաքալի կամ Արաքալի (հարց, արդյո՞ք դա Առաքել անունից է), բայց մեր գրավոր և բանավոր լեզվում արդեն իսկ քարացել է Արագյալ ձևը: Թող ինձ ների հոդվածագիրը և ողջ վիքիհամայնքը, քանի որ ես, լինելով սովորական մասնակից, գտնում եմ, որ եթե մենք լռությամբ ուղղենք բոլոր սխալները, ապա հոդվածագիրները երբեք չեն կարող իմանալ դրա մասին և հետագայում կրկին կվարվեն այդպես: «Ելույթիս» նպատակն այն էր, որ քննարկման էջերում գոնե տեղյակ պահվի այդ մասին: Կրկին խնդրում եմ ներել:--Որոտ (քննարկում) 21:26, 28 Սեպտեմբերի 2017 (UTC)[reply]