Քննարկում:Նատալի Փորտման

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կարծում եմ «Պորտման» ավելի ճիշտ կլինի։--Պանդուխտ 09։16, 1 Փետրվարի 2011 (UTC)

Ըստ տառադարձման ուղեցույցի, բառասկզբում p-ն հայերենում դառնում է փ, իսկ բառամիջում՝ պ։ --Vacio 09:37, 1 Փետրվարի 2011 (UTC)
Համաձայն եմ Pandukht և Vacio մասնակիցների հետ, ասեմ իմ կարծիքը որպես ֆիլմ սիրող, իմ կարդացած հայերեն մամուլում և ֆիլմերի տիտրերում նրա անունը գրվում է Պորտման, Փ-ով արժի գրել եթե գրվի Փորթման: Բայց Պորտման ավելի հայեցի թարգմանություն է: ERJANIK 14:37, 31 Հոկտեմբերի 2011 (UTC)[reply]
Համամիտ եմ ERJANIK-ի հետ։ Այն դերասանները, որոնց անուններ ռուսական «պրոկատ»-ից են եկել մեզ, պետք է՝ գուցե և ոչ հայերեն տառադարձությանը համապատասխանող, բայց արդեն սովորական դարձած տարբերակով օգտագործենք։
Ի դեպ այդ «պրոկատ»-ը, ո՞նց է հայերեն։ --Bekoքննարկում 15:01, 31 Հոկտեմբերի 2011 (UTC)[reply]

Պրոկատ հայերեն կլինի Կինովարձույթ ERJANIK 15։51, 31 Հոկտեմբերի 2011 (UTC)

ERJANIK, խոսքս տեսաժապավեն կամ սկավառակ վարձույթով տվող կազմակերպության մասին չէ։ Այլ երկրում կինոթատրոններում ցուցադրումները կազմակերպող, վերնագրերն ու տեքստերը թարգմանող կազմակերպության, որը սովետի ժամանակ «կինոպրակատ» էր կոչվում։ Ինձ հետաքրքրում է ՀԽՍՀ կինոպրակատի , պաշտոնական, ճիշտ անվանումը։--Bekoքննարկում 17:04, 31 Հոկտեմբերի 2011 (UTC)[reply]