Jump to content

Քննարկում:Միզասեռական համակարգ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մարսողական համակարգը (Systema digestorium) օրգանների մի համակարգ է, որի դերն է ընդունած սննդանյութերը ենթարկել մեխանիկական և քիմիական մշակման, այնուհետև մշակված նյութերը` ներծծման, իսկ չմարսվածները` արտաթորում է որպես` կղանք: Ավելի բարձր կազմակերպված կենդանիների և մարդու մարսողական խողովակներ (canalis digestorius) տարբերակվում են ավելի բարդ ձևերով` կախված նրա զանազան բաժինների մասնագիտացումից:Մարսողական խողովակի ամբողջ երկարությամբ նկատվում են կառուցվածքի բազմաթիվ հաջորդումներ:

Մարսողական համակարգը մարդու մոտ

Մարդու մարսողական խողովակն ունի մոտ 8-10մ երկարություն և ստորաբաժանվում է հետևյալ բաժինների` բերանի խոռոչ, ըմպան, կերակրափող, ստամոքս, բարակ աղիք (նրբաղի) և հաստ աղիք: Վերին երեք բաժինները, որոնք տեղավորված են գլխի, վզի և կրծքի շրջաններում, պահպանում են համեմատաբար ուղիղ ուղղություն: Ըմպանում մարսողական խողովակը խաչաձևվում է շնչառական ուղիների հետ. ըմպանի վերին մասը բացառապես շնչառական է և առջևից խոանների միջոցով հաղորդակցվում է քթի խոռոչի հետ, իսկ կողքերից եվստախյան փողերի միջոցով` միջին ականջի խոռոչի հետ. ըմպանի ստորին մասում առջևից բացվում է կոկորդը:

Մարսողական խողովակը անցնելով ստոծանու միջով, լայնանում և կազմում է ստամոքսը, որին հաջորդող նրբաղին իր հերթին բաղկացած է երեք բաժնից`տասներկումատնյա աղի, աղիճ աղի և զստաղի: Հաստ աղիքի կազմության մեջ մտնում են կույր աղին իր որդանման ելունով, վերել, միջաձիգ, վայրէջ և սիգմայաձև աղիները և, վերջապես, ուղիղ աղին: Մարսողական խողովակի նշված 10 բաժիններն ըստ իրենց ծագման սաղմնային խողովակի երեք մասերից (առաջնային, միջին կամ հետին) որևէ մեկի ածանցյալներն են:

Մարսողական խողովակի պատերը, բացի բերանի խոռոչից և ուղիղ աղիքի վերջնահատվածից, կազմված են 4 թաղանթից` լորձաթաղանթ, ենթալորձային հենք, մկանային թաղանթ և, արտաքին դասավորությամբ` շճային թաղանթ: Կախված մարսողության խողովակի համապատասխան բաժնի առանձնահատկություններից, վերը նշված շերտերի զարգացվածությունը տարբեր կերպ է դրսևորված:



Մարսողական համակարգը մարդու և կենդանիների ընդունած սննդի մեխանիկական ու քիմիական մշակումը, ներծծումը,կ ղանքի ձևավորումն ու հեռացումն իրականացնող օրգանների ամբողջությունն է։

Մարդու մարսողական համակարգը կազմված է մարսողական խողովակից և մարսողական գեղձերից։

Մարսողական խողովակը (երկարությունը՝ 8-10 մետր) սկսվում է բերանով և ստորաբաժանվում է հատվածների՝ բերանի խոռոչ, ըմպան, կերակրափող, ստամոքս, բարակ և հաստ աղիներ։ Առաջին 3 բաժինների ընթացքն ուղղաձիգ է, իսկ մյուսները կազմում են գալարներ ու ծնկեր։ Մարսողական խողովակի պատերը հիմնականում կազմված են 3 շերտից՝ արտաքին՝ շճաթաղանթային, որը կատարում պաշտպանական գործառույթ, ներքին՝ լորձաթաղանթային, որի փուխր շարակցահյուվածքային հենքում ճյուղավորվոմ են արյան, ավշային անոթները և նյարդերը, միջին՝ մկանային, գալարակծկանքային շարժումների շնորհիվ սնունդը փոխադրվում է տեղից տեղ։ Բերանի խոռոչում սնունդը մանրանում է, թքի հետ շաղաղվելով վերածվում կերակրագնդի։ Ըմպանի մկանների կծկումների շնորհիվ կերակրագունդը հրվում է դեպի կերակրապող, որով այն տեղաշարժվում, ընկնում է ստամոքս։

Start a discussion about Միզասեռական համակարգ

Start a discussion