Քննարկում:Միավորված տաքսոնոմիական տեղեկատվական ծառայություն

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Որտե՞ղ է տաքսոնոմիկ և ոչ տաքսոնոմիական թարգմանվել: Միավորված տաքսոնոմիկ տեղեկատվական ծառայություն որոնումը Գուգլում վերադարձնում է վեց արդյունք, որոնցից ոչ մեկն այդ արտահայտությունը չի պարունակում: Քանի դեռ նման սխալ թարգմանությունը տարածում չի գտել (անգլերեն -ic -> հայերեն -ական), կարծում եմ լավ է, որ հոդվածը ճիշտ թարգմանությամբ անուն ունենա: Chaojoker 08:52, 21 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]

Տաքսոնոմիկ թարգմանությունը տվեց translator.am-ը։ Համացանցում կարծես երկու տարբերակներն էլ գործածական են։ Իսկ հայերեն բառարաններում դրանցից ոչ մեկը չի հանդիպում, ես միայն գտա կարգաբաշխություն, կարգաբանություն տարբերակները։ Կարելի է մասնագիտական գրականության մեջ ճշտել, արդյոք վերջին երկուսը տաքսոնոմիայի ճիշտ թարգմանությունն են, եթե այո, մեզ մնում է ընտրել չորս ճիշտ տարբերակներիվ մեկը։ Ի դեպ, անգլերեն -ic վերջավորությամբ բառերի հայերեն համարժեքները հաճախ են -իկ վերջավորությունն ունենում, և դա ինքնին սխալ չէ (հմմտ. Adriatic - Ադրիատիկ, laconic - լակոնիկ, antibiotic - հակաբիոտիկ, ևն)։ --vacio 09:20, 21 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Անձամբ կարգաբաշխական կան կարգաբանական տարբերակներին դեմ չէի լինի: Օրինակների մասին, այո, հակաբիոտիկն իրոք բացառություն է կարծում եմ (և երևի դրանից, որ բիո մասն էլ այստեղ չի թարգմանվել), սակայն Ադրիատիկը կարծում եմ անուն լինելու պատճառով է ուղիղ տառադարձվել, իսկ լակոնիկի հայերենը հակիրճն է, նույնիսկ եթե լակոնիկն էլ տարածում գտած լինի: Եթե որևէ սխալ թարգմանություն կամ տառադարձում տարածում է գտնում, և դրանից ելնելով դրան չենք ճշտում, կարծում եմ չի նշանակում, որ ապագայում եթե դեռ չտարածված սխալ ենք տեսնում չփորձենք այն ուղղել :) Chaojoker 09:39, 21 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
ՀՍՀ օգտագործում է «Կարգաբանություն» եզրը։ Գուցե այս վերնագիրն էլ պետք է փոփոխել ըստ այդմ։ Համենայն դեպս առայժմ վերադարձնում եմ նախկին տարբերակին, քանի որ վստահ չեմ որն է ավելի ճիշտ։ --Vacio 06:40, 17 Փետրվարի 2011 (UTC)