Քննարկում:Մեմփիս

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իսկ ինչու է վերանվանված?--Պանդուխտ 08:28, 26 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]

Այո, ինչու՞ Մեմփիս: Ashot Gabrielyan 08:39, 26 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Որովհետև հայերենում Մեմփիս է (քաղաքը գոյություն է ունեցել և դրա մասին հայերենում հիշատակվել է նախկան հայերենը դեռ «ֆ» ունենար): Chaojoker 09:03, 26 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Իսկ կարող եք որևէ հղում տալ, որտեղ նշված է Մեմփիս, բացի այդ դարերի ընթացքում լեզուն փոխվում է և դա պատճառաբանություն չի,որ նախկինում դա Մեմփիս է կոչվել, կարևորը թե իրականում այն ինչպես է հնչում հիմնադիրների լեզվով: Իսկ ֆ-ն ավելացվել է, որ ֆ-ով բառերի մեջ փ չօգտագործեն այդպես չէ:6AND5 09:32, 26 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Հենց այս պահին Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն բեմադրվող Աիդա օպերայի լիբրետոյում Մեմփիս է նշված: Եվ ոչ, ամեն լեզու ունի իր տառադարձության կանոնները, որը փորձում են բառերը համահունչ դարձնել այդ լեզվին, և ոչ միայն նմանվել սկզբնական լեզվին: Եթե սկզբնական լեզվի նմանվելու կարգը միայն գորժադրվեր (որը և ոչ մի լեզու չի անում), այժմ օտար լեզուներից տառադարձված բառամիջի փ, ք, թ տառերը հենց այդպես էլ կգրվեին, ոչ թե կտառադարձվեին պ, կ, և տ: Chaojoker 09:41, 26 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]

Բառերի գրության պահպանումը հիմնականում ունի ստուգաբանական իմաստ: Այսինքը պետք է զանազանվի բառի արմատը: Այս պատճառով նույարմատ բառերում արմատական բառի գրությունը նույնն է: Chaojoker-ի նշած ֆ չունենալու հանգամանքի հետ փ-ով փոխարկելուն համաձայն եմ. կան այդպիսի բազմաթիվ դեպքեր, սայան ինձ մտահոգում է այն, որ ներկայումս ԱՄՆ-ի Թենեսի նահանգում գտնվող նույնարմատ քաղաքը կոչվում է Մեմֆիս և որպես այս երկու քաղաքների գրության ընդհանուր ձև, դրված է Մեմֆիս ձևը: Ashot Gabrielyan 09:53, 26 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]

Դեմ չէի լինի ԱՄՆ-ի նույնանուն քաղաքի հոդվածի կոչել Մեմֆիս: Այդ տարբերությունը նույնիսկ դրական եմ գտնում՝ երկու քաղաքները տարբերելու հնարավոր դարձնելու համար: Chaojoker 10:21, 26 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Լեզվաբանական տեսանկյունից այդ տարբերությունը շատ վատ է, որովհետև պետք է հասկանալ այն, ինչ վերևում գրված է` Բառերի գրության պահպանումը հիմնականում ունի ստուգաբանական իմաստ։ Ashot Gabrielyan 19:40, 30 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]