Քննարկում:Ղարաբաղի խանություն

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը բարելավվել է 2014-2015 թվականների Վիքին սիրում է Գիտություն նախագծի ընթացքում։

Քաշաթաղի մելիքութեան մասին[խմբագրել կոդը]

Յարգելի Մասնակից:Hayk.arabaget, ո՞ւր ուղարկեցիք Քաշաթաղի մելիքութիւնը։ Մերուժան Կարապետեան (քննարկում) 21:46, 31 Մարտի 2014 (UTC)[reply]

Բարև Ձեզ, հարգելի Մերուժան: Ինչպես նկատեցիք՝ միակ անգամն էր, որ Ձեր ուղղածը հետ եմ շրջել: Խնդիրն այն է, որ պետք էր հստակ նշել Խամսայի 5 մելիքությունը, որպես Արցախ: Քաշաթաղի, ինչպես և Զանգեզուրի մելիքությունները Սյունիք են:--Hayk.arabaget (քննարկում) 21:51, 31 Մարտի 2014 (UTC)[reply]

Հայկ ջան, խնդրում եմ ուշադիր եղէք, այս պարագայում խնդիրը ոչ թէ Խամսա բառն արդարացնելու մէջ է, այլ որ Խամսայի ինքնավարութեան պաշտօնական փաստաթղթերում (սկսած Նադիրից) թուարկուած են վեցը։ Խնդրին լրջորէն ուշադրութիւն է դարձրել մեր վաստակաշատ պատմաբաններից Յակոբ Փափազյանը։ Այնուամենայնիւ Քաշաթաղը պէտք է անպայման դիտուի Ղարաբաղի մելիքութեան մէջ, ինչպէս եղել է։ Իսկ որ «Խնդիրն այն է, որ պետք էր հստակ նշել Խամսայի 5 մելիքությունը, որպես Արցախ», ինձ անհասկանալի է։ Յօդուածի այդ ստորաբաժանումը վերաբերում է Ղարաբաղի մելիքութիւններին։ Կարողացա՞յ միտքս բացատրել։ Մերուժան Կարապետեան (քննարկում) 22:21, 31 Մարտի 2014 (UTC)[reply]

Կարողացաք, հարգելիս: Միայն մեկ խնդրանք, ինձ զուտ հետաքրքիր կլիներ, այդ փաստաթղթերից կա օնլայն? կամ աղբյուր: Սա ինձ համար նորություն է, կուզենայի հստակ ճշտել: Միշտ գիտեի՝ 5 մելիքություն: առանց Քաշաթաղ: Իսկ Քաշաթաղը՝ Սյունիք, ինչպես և Զանգեզուրը: Մելիքությունների շղթան շարունակվում էր նաև Վայոց Ձորում, Գարդմանքում, Գեղարքունիքում: --Hayk.arabaget (քննարկում) 22:33, 31 Մարտի 2014 (UTC)[reply]