Քննարկում:Ձեռնարկատեր
Արտաքին տեսք
Սխալներ տերմիններում[խմբագրել կոդը]
Բարև, հարգելի Juleta Gevorgyan։ Մի անգամ թեթևակի նայեցի հոդվածը և սխալներ նկատեցի, հատկապես տերմինների առումով։ Ստորև ներկայացել եմ հիմնական կրկնվող սխալները՝
- Յուրաքանչյուր գործարար կարող է ունենալ իր սեփական բիզնեսը, կամ կարող է օգնել այլ գործարարների՝ ստեղծելու իրենց բիզնեսը: (Երևի ավելի ճիշտ կլիներ օգտագործել ձեռնարկատեր բառը, հատկապես, եթե դրան հետևում է «Անգլալեզու պետություններում և երկրներում կիրառվում է գործարար բառը (բիզնեսմեն, գործի մարդ):» նախադասությունը)։
- Առաջին անգամ «գործարար» (entrepreneur) հասկացությունը մտցրել է ֆրանսիացի տնտեսագետ Ռիչարդ Կանտիլյոնը մոտ 1720 թվականին։ (entrepreneur՝ ձեռնարկատեր, businessman՝ բիզնեսմեն/գործարար), և այս սխալը հանդիպում է բովանդակության տարբեր մասերում։ Ավելի ճիշտ է գրեթե ամեն տեղ օգտագործել «ձեռնարկատեր» տերմինը։
Եվ մի փոքրիկ հուշում՝ Հայերեն Վիքիպեդիայում, ըստ գործող կանոնակարգի, թարգմանված հոդվածների քննարկման էջերում դնում ենք {{ԹՀ}} կաղապարը՝ նշելով բոլոր այն վիքիները, որոնցից կատարվել է թարգմանությունը։ Կաղապարի տեղադրման կարգը ներկայացված է կաղապարի փաստաթղթում:
Շնորհակալություն ուշադրության համար՝ TheBabushka (քննարկում) 12:43, 11 Հունիսի 2020 (UTC)