Քննարկում:Ձավար

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երևի ճիշտ եք, որ ձավարը «էդքան էլ հայկական չի», բայց հայկական խոհանոցում գրավում է իր առանձնահատուկ տեղը, քանի որ ձավարով պատրաստվում են բազմաթիվ բուն հայկական կերակրատեսակներ: Այդ իսկ պատճառով այն կարևոր տեղ ունի հայկական խոհանոցում (իմ կարծիքով, մյուս ազգերի հետ համեմատած, հայերն այն ավելի շատ են գործածում): Ուստի սխալ է այն հանել հայկական խոհանոցի ցանկից: Այդ դեպքում հանեք նաև Լահմաջոն կամ Ձվածեղը, կամ նույնիսկ Խորովածը (հետո ինչ, որ հայերը դրանցից շատ են ուտում): Կամ ինչ կապ ունի Հայաստանը սուրճի հետ, երբ ստեղծվել է «Հայկական սուրճ» հոդվածը, որտեղ գրված է, որ այն առանձին «ՍՐՃ»-ի տեսակ է: Հայերը սուրճ սկսել են գործածել այն ժամանակ, երբ աշխարհի բոլոր ազգերը այն արդեն վաղուց գործածում էին: Եթե ի նկատի է առնվել պատրաստման «հայկական եղանակը», ապա նշեմ, որ հայկական Տոլման վրացիները կարող են ավելի համեղ ու լավ պատրաստել, բայց դա չի նշանակում, որ այն դարձավ վրացական կերակուր: Ի դեպ Երևանում տեղեր կան, որ Խինկալին ավելի լավ են պատրաստում, քան ասենք` Բաթումիում: Բայց մենք հո գիտենք, որ այն վրացական է: Կարճ, ես համարում եմ, որ Ձավարը հայկական է, քանի որ բացի հայերից, այն գործածում են միայն արևելյան (հնդկական) մի քանի փոքր ցեղեր` այն էլ միայն բլղուրը: Ուստի եկեք այն վերադարձնենք «Հայկական խոհանոց»:--Որոտ (քննարկում) 00:26, 25 Սեպտեմբերի 2016 (UTC)[reply]

Կներեք, կրկին ուզում եմ նշել հայկական «ՍՐՃ»-ի մասին: Այդ հոդվածում նշված է, որ Արևմտյան Հայաստանի Կոստանդնուպոլիս քաղաքում (ի դեպ չէի լսել, որ այդ քաղաքը Արևմտյան Հայաստանում է) ունևոր հայերը գործածում էին սուրճ` կակաոյի հետ միասին: Հայկականը մնացածից տարբերվում էր նրանով, որ այն ավելի մանր էր աղացված և եփելու ընթացքը ավելի կարճ էր տևում: Այդ իսկ պատճառով այն համարվում է հայկական: Որպես ապացույց, բերված է Հովհաննես Աստվածատուրի օրինակը, ով եվրոպական Վիեննայում բացել է առաջին սրճարանը, որտեղից էլ սկսվել է հայկական ՍՐՃ-ի պատմությունը: Ես կավելացնեի, որ ոմն Պողոս Բուլումբուրյան, 18-րդ դարում, Հավայան կղզիներում բացել է ռեստորան, որտեղ մատուցում էր աբորիգենյան կուլուլումբա ճաշատեսակը, որն ավելի կծու էր, քան աբորիգենների պատրաստածը: Քանի որ այդ ռեստորանը պատկանում էր հայի, ուրեմն այնտեղ մատուցվող կծու կուլուլումբան նույնպես հայկական կարելի է համարել և արժանապատվորեն մտցնել հայկական խոհանոցի ցանկի մեջ: Հարգելիներս, Հայաստանի Հանրապետության տարածքում սուրճը ընդհանրապես 100 տարվա պատմություն էլ չունի, այդ դեպքում ինչպես այն ունեցավ հայկական տեսակ, իսկ ձավարը, որ Հայկական լեռնաշխարհում գործածվել է նեոլիթից և բրոնզե դարից, այնքան էլ հայկական չէ: Ուրեմն հայկական խոհանոցից հեռացրեք նաև Աջափսանդալ, Աջիկա, Բլղուր, Թոնիր, Լահմաջո, Հալվա, Մուրաբա և Ցուրեկի հոդվածները նույնպես: Դրանք էլ էդքան հայկական չեն:--Որոտ (քննարկում) 19:34, 25 Սեպտեմբերի 2016 (UTC)[reply]

Հարգելի Որոտ, խնդրում եմ հետայսու քննարկման էջերում գրառումներ կատարելիս հնարավորինս կենտրոնանալ հոդվածի բովանդակության վրա։ Վերևում ձեր շարադրած մտքերը հետաքրքիր են, բայց ոչ տեղին։ Խմբագիրներին հետաքրքրում են հոդվածում եղած թերությունները, հոդվածի շուրջ դիտարկումները, ոչ թե վերոնշյալ գրառումը։ --Ջեօ 19:04, 26 Սեպտեմբերի 2016 (UTC)--Ջեօ 19:04, 26 Սեպտեմբերի 2016 (UTC)[reply]