Քննարկում:Հոգիների աճուրդ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ինձ մի հարց է հետաքրքրում: Հոդվածում նշված է, որ ֆիլմը ամբողջությամբ չի պահպանվել, այն կամ գողացել են, կամ ոչնչացել է և այլն: Մի խոսքով, երկար տարիներ համարվել է կորած, մինչև որ արգենտինահայ Էդուարդ Գոզանլյանը 1994 թվականին հայտնաբերել է 15 րոպեանոց ֆիլմի հատվածը: Ինչու՞ չի նշվում, թե որտեղից հայտնաբերվեց այն: Անգլերեն հոդվածում նշվում է, որ ֆիլմի ներկայումս առկա կադրերը վերականգնվել են Սովետական Հայաստանում պահպանված (նկարահանված, երևի ֆիլմից) եզակի կադրերից և թողարկվել են 2009 թվականին: Սա ավելի արժանահավատ է հնչում, քանի որ ՀՍՀ-ում (Հայկական Սովետական Հանրագիտարանում) առկա են լուսանկարներ, որոնք կադրեր են այս ֆիլմից: Այդ ինչպե՞ս սովետական հանրագիտարանում հայտնվեցին Ամերիկայում նկարահանված ու կորած ֆիլմի կադրերը: Նշանակում է, Հայաստանում պարզապես բախտի բերմամբ պահպանվել է ֆիլմից մի կտոր: Այն մեր քթի տակ է եղել, երբ աշխարհում որոնել են այն և պարզվում է որ արգենտինահայը հայտնաբերե՞ց... Հանելուկ է:--Որոտ (քննարկում) 22:58, 28 Մարտի 2019 (UTC)[reply]