Քննարկում:Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայկակա՞ն, թե Հայաստան՞ի[խմբագրել կոդը]

Հայկական ՍՍՀ-ից տեղափոխեցի Հայաստանի ՍՍՀ, հետո ինքս էլ սկսեցի կասկածել.... Ո՞ր անվանումն է ավելի ճիշտ և ինչու՞: "Հայկական" ռուսերենից բառացի թարգմանությունն է, բայց այլ լեզուներում հանդիպում է նաև "Հայաստանի" տարբերակը: Armatura 21:09, 19 Ապրիլ 2007 (UTC)

Ինձ թվում է «Հայաստանի» տարբերակը ավեի ճիշտ է։ Հայերեն պատմության դասարգրքերում էլ այդպես է գրված։ Վազգեն 21:32, 19 Ապրիլ 2007 (UTC)

Ինչ լավ է հարևանությամբ ունենալ պատմության դասագրքերի մասնագետ :) Ես էլ կարծում որ "Հայաստանի" տարբերակն ավելի կորրեկտ է, բայց արի ու տես որ "Հայկական" տարբերակը ևս բավականին տարածված է ինտերնետում (փնտրել եմ Google-ով): Ու մեկ այլ հարց, ինչպես է նպատակահարմար, Խորհրդային՞ թե Սովետական: Իհարկե Խոչհրդայինը միանգամայն ճշգրիտ թարգմանությունն է, բայց ինձ թվում է, որ սա այն դեպքն է, երբ կարելի է թողնել աշխարհին շատ ավելի հայտնի "Սովետական" տարբերակը: Ինչևէ, երևի ավելի ճիշտ կլինի առաջնորդվել հին անձնագրերում եղած ինֆորմացիայով, եթե որևէ մեկի մոտ պահպանվել է, ապա ինչպե՞ս է քաղաքացիությունը գրված այնտեղ:

Ես կողմ եմ Խորհրդային տարբերակին։ Քանի որ սա հանրագիտարան է, ինձ թվում է ավելի գերադասելի է պաշտոնական տարբերակը օգտագործենք։ Պատմությանս դասագրքում էլ Խորհրդային բառն է օգտագործվում հիմնականում։ :P Google-ով փնտրեցի «Խորհրդային Հայաստան» և «Սովետական Հայաստան» արտահայտությունները, առաջինը 11,000 հղում գտավ, իսկ երկրորդը՝ 1,840։ Վազգեն 16:37, 21 Ապրիլ 2007 (UTC)