Քննարկում:Հայերենի արդի ուղղագրություն

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սխալմամբ՝ թե դիտմամբ քերականական վերափոխումները անվանում են բարեփոխումներ։Բարեփոխում նշանակում է փոփոխություն դեպի լավը,իսկ վերոհիշյալ փոփոխությունները շատ կասկածելի նպատակներ են ունեցել (չմանրանանք),աղավաղել են մեր ուղղագրությունը( [Օ / օ] [Է / է] [Ւ / ւ] տառերը դուրս շպրտվեցին, [Օ / օ] [Է / է] վերականգնվեցին,իսկ [Ւ / ւ] այդպես էլ մնաց [ՈՒ / Ու / ու])

Յարգելի Կարօ Սեւոյեան: Գիտական գրականութիւնում այդ գործողութիւնը յայտնի է որպէս ռեֆորմ․ բառ, որը հայերենում արտայայտւում է բարեփոխում բառով: Ռեֆորմը կարող է լինի յաջողուած կամ ձախողուած բայց այն պէտք է անուանել ռեֆորմ (այսինքն բարեփոխում) այլ ոչ թէ ինչ որ այլ քիչ գործածական բառ օգագործել: Նաեւ չմոռանանք, որ արդի ուղղագրութիւնը դա ՀՀ պետական ուղղագրութիւն է եւ այն պէտք է ընդունուի որպէս այդպիսին: Այսինքն եթէ ինչ որ մարդ դէմ է դրան ապա դա կարող է լինել միայն իր անձնական կարծիքը: Հնարաւոր չէ Վիքիպեդիան յարմարացնել մարդկանց կարծիքներին: Դրօշը, գերբը, ուղղագրութիւնը եւ այլ պետական ատրիբուտների նկատմամբ պէտք է դրսեւորուի տարրական յարգանք: Բացի դրանից դուք փոխել էք Գրականութիւնում եղած գրքի վերնագիրը` որը անթոյլատրելի է: Նաեւ ձեր փոփոխութիւնների պատճառով խախտուել է յղումը դէպի «1940 թ. ուղղագրութեան մասնակի վերափոխութիւնը» ։ Ես կխնդրեյի մոդերատորներին շտկել այս կացութիւնը։ Իմաստասէր (քննարկում) 08:57, 17 Մայիսի 2015 (UTC)[reply]
Յարգելի Իմաստասէր, նախ անունս Կամո է։Ես արդեն վերականգնել եմ յղումը։Բայց,խօսենք արդի «ուղղագրութիւնից»։Մանուկ Աբեղեանը ստեղծեց այն՝ քանզի Մոսկուայից հրաման կար՝ փոխել հայոց գրերը լատինատառի։Պարզեցնելով ուղղագրութիւնը՝ աւելի հեշտ կլիներ հայերէն ներկայացնել լատինական տառերով։Բայց քանի որ բարեբախտաբար այդ տեղի չունեցաւ՝ 40-ական թուականներին նորից փոփոխեցին՝ մաշտոցեան ուղղագրութեան տարրեր ետ բերելով։Ուստի հարկ եմ համարում վերադառնալ աւանդական ուղղագրութեանը՝ պետական մակարդակով։Իհարկէ դա մէկ տարուայ գործ չէ,բայց հետեւողական աշխատանքի շնորհիւ գուցէ յաջորդ սերունդը ազատուի այս մասամբ «խեղագրութիւնից»։ – Այս անստորագիր գրառման հեղինակն է Կամո Սեւոյան (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։