Քննարկում:Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

արդյոք ավելի ճիշտ չէր Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք անվանումը: ERJANIK 20:21, 15 Մայիսի 2012 (UTC)[reply]

  • Իմ կարծիքով դա ավելի պաշտոնական է: Իհարկե, բոլոր նորմատիվ ակտերում, պետական փաստաթղթերում այսպես է սակայն կարծում եմ, որ ավելի լավ կլինի գրել առան «հանրապետության», քանի որ այդ դեպքում այդպես պետք է գրենք բոլոր երկրների անվանումները (օրինակ՝ «Ամերիկայի Միացյալ Նահանգների Սահմանադրություն» «ԱՄՆ-ի սահմանադրություն»-ի փոխարեն): Կարծում եմ այսպես ավելի պրակտիկ է, բայց ինչպես համայնքը կորոշի:--तावू 11:52, 17 Մայիսի 2012 (UTC)[reply]
Նախ, Պանդուխտ, ԱՄՆ-ն «Ամերիկայի Միացյալ Նահանգների» հապավված ձևն է, այնպես որ դա ոչ մի կապ չունի Երջանիկի բարձրացրած հարցի հետ։ Ես կարծում եմ, որ պետք է լինի Հայաստանի Հանրապետություն կամ ՀՀ, քանի որ որոշակի հայերեն լեզվում էական տարբերակում կա «Հայաստան» և «Հայաստանի Հանրապետություն» եզրերի հետ (առաջինը ունի ավելի մեծ ընդգրկում, քան երկրորդը), ամեն դեպքում դա օրենսգրքի պաշտոնական անվանումն է, ուստի որևէ հիմք չեմ տեսնում այն փոփոխելու։ --vacio 18:14, 17 Մայիսի 2012 (UTC)[reply]
Հասկանալի է, որ «Հայաստանի Հանրապետության» տարբերակը պաշտոնական տեսակետից ավելի ընդունելի է, բայց այդ դեպքում նույնականության նպատակներով պետք է նաև գրենք Ադրբեջանական Հանրապետության, Կորեայի ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության, Ճապոնական կայսրության, Շվեյցարիայի Համադաշնության և այլն: Արդյ՞ոք այդպես ավելի լավ է: Նաև, ինչո՞ւ ճշտենք, եթե դա հարկավոր չե: Ինչքանով որ ես գիտեմ կամ կարող եմ ենթադրել, ոչ Հայաստանի Դեմոկրատական Հանրապետությունը, ոչ էլ Հայկական ԽՍՀ-ն քաղաքացիական օրենսգրքեր չեն ունեցել: Ի՞նչն ենք ճշտում:--तावू 02:50, 18 Մայիսի 2012 (UTC)[reply]
Խնդիրը այն է Պանդուխտ, որ հայերեն լեզվում «Շվեյցարիան» և Շվեյցարիայի Համադաշնությունը», իսկ «Հայաստանը» և «Հայաստանի Հանրապետությունը»` ոչ (օրինակ «Հայաստանի պատմություն» կամ «Հայաստանի Հանրապետության պատմություն» լիովին տարբեր նշանակություններ ունեն)։ Այստեղ պաշտոնական անվանումն ընտրելը ինքնանպատակ չէ, բացի այդ կա նաև օրինաչափություն հարցը։ Չենք կարող այստեղ գրել «Հայաստանի քրեական օրենսգիրք», բայց մեկ այլ տեղ գրել «Հայաստանի Հանրապետության սահմանադրություն»։
Այսպես թե այնպես, «Հայաստանի քաղաքացիական օրենսգիրք» տերմին հայերենում գոյություն չունի կամ ընդունված չէ, մեր կողմից դա գործածելը կլինի նորամուծություն։ --vacio 09:06, 18 Մայիսի 2012 (UTC)[reply]

Իմ կարծիքը սա է հարգելի Pandukht, պետք է գրել այդ օրենսգրքի լրիվ անվանումը, կոպիտ ասած այն, ինչ որ գրած է գրքի կազմի վրա: Այլ պետությունների դեպքում էլ, ինչ անուն որ ունեն իրենց օրենսգրքերը, այդպես էլ պիտի գրվի: Իսկ Հայաստանի այլ պետությունները ունեցել են թե ոչ, դա այդքան էլ կարևոր չի այս պարագայում: Հանրապետություն բառը առկա է այդ օրենսգրքերի անվանումներում և պետք է գրվի, ոչ թե պետք է գրվի որ տարբերվի ասենք Դեմոկրատական Հայաստանի օրենսգրքերից: Հասկացա՞նք իրար: ERJANIK 04:52, 18 Մայիսի 2012 (UTC)[reply]

Ես նույնպես մնում եմ իմ կարծիքին, սակայն ինձ համար սա սկզբունքային հարց չե, քանի որ, օրինակ, Ռուսերեն Վիքիպեդիայում բացառություն է արվաց. նման դեպքերում գրում են «Ռուսաստանի Դաշության», սակայն այլ երկրների դեպքում թողնում ուղղակի երկրի անվանումը: Ի դեպ, ԼՂՀ դեպքում արդեն անհրաժեշտություն է գրել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության», այստեղ իսկապես առանց այդ ճշտման չի լինի: Առաջարկում եմ լինի այդ կանոնը միայն երկու բացառությամբ: Համաձայն մարդ կ՞ա:--तावू 05:04, 18 Մայիսի 2012 (UTC)[reply]
Այդ դեպքում գոնե վերահղումով ստեղծիր Հանրապետության բառով, որովհետև եթե որևէ մեկը Վիքիպեդիայում փորձի գտնել ասենք Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը, 90 % հավանականությամբ կփնտրի Հանրապետության բառով: ERJANIK 06:20, 18 Մայիսի 2012 (UTC)[reply]
Իմ կարծիքով հարցը ավելի գլոբալ պետք է քննարկել Խորհրդարանում։ Ըստ իս, որոշ դեպքերում պետք է օգտագործել ԼՂ, որոշ դեպքերում ԼՂՀ։ ՀՀ կամ ԼՂՀ պետք է հիմնականում օգտագործել, եթե քննարկվող առարկան անքակտելիորեն կապված է հանրապետության հետ։ Օրինակ՝ ես կասեի ԼՂՀ սահմանադրություն, ԼՂՀ տնտեսություն, բայց՝ ԼՂ ազգաբնակչություն, ԼՂ աշխարհագրություն, ԼՂ պատմություն և այլն։ Մեկ այլ հարց է, որ դեպքում օգտագործել հապավում, որ դեպքերում ամբողջ անունը։ Այս հարցերը լավ կլինի որ համաձայնեցնենք ու կանոնակարգերում ամգրագրենք։ --vacio 09:12, 18 Մայիսի 2012 (UTC)[reply]
ԼՂՀ և ԼՂ բնակչությունը, ԼՂՀ և ԼՂ աշարհագրությունը տարբեր բաներ են, դրան պետք չե խառնել:--तावू 07:34, 19 Մայիսի 2012 (UTC)[reply]
Պանդուխտ, կարծում եմ, մի քիչ հակասում ես ինքդ քեզ։ --vacio 10:10, 19 Մայիսի 2012 (UTC)[reply]
Ի՞նչ պահով:--तावू 15:38, 1 Հունիսի 2012 (UTC)[reply]