Քննարկում:Հակասպամային տեխնիկաներ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իսկ հայերեն spam-ը լցոն է կամ փոստաղբ, այլ ոչ թե սպամ։ Իսկ spamer - լցոնող։ Ուղղե՛ք, կամ թողե՛ք ես կուղղեմ։ Armenoid 17։31, 15 Նոյեմբերի 2009 (UTC)

Կարծում եմ լցոնը, մի քիչ ավելի լայն հասկացողություն է, և սպամի էությւնը չի փոխանցում։ Ո՞ր բառարանում եք նման թարգմանություն տեսել։ Իսկ ուղղել դուք միշտ կարող եք (մի քանի օրիվանից և էճ խմաբգրումից հետո, նաև կկարողանաք վերանվանել), բայց նման դեպքերում իրոք ճիշտ է նախ քննարկել։--Ալեքսեյ Չալաբյան a.k.a. Xelgen քննարկումները 18:00, 15 Նոյեմբերի 2009 (UTC)[reply]
Լցոնը որպես սպամի համարժեք գտա միայն «ԲիԼայն» բառարանում՝ այն էլ դրված է Microsoft Vista եւ Office 2007 ծրագրային փաթեթներում օգտագործված բառերի թարգմանությունների քննարկման։ Մնացած դեպքերում տոլմային, կամ էլ պլաստիկ միջամտություններին է վերաբերվում։ «Փոստաղբ» ընդհանրապես չգտա։ --beko 18:16, 15 Նոյեմբերի 2009 (UTC)[reply]
Ես այն տեսել եմ մի քանի կայքերում, օրինակ՝ vk.com -ում, իսկ փոստաղբ գտա ֆեյսբուքում:

Սակայն քանի որ «լցոն» ավելի կարճ բառ է առաջարկում եմ հենց «լցոն» բառն օգտագործել։ Մեկ էլ լցոն բառն օգտագործվում է Վինդովսում։

Ինչ վերաբերվում է հասկացողության լայնության՝ ասեմ որ լցոն բառը համարյա չի օգտագործվում զրույցերում և նրա լայնությունն անհայտ է մեծամասնության համար:
Այժմ ես թարգմանում եմ հոդված հենց «լցոնի» մասին: Armenoid 20:24, 15 Նոյեմբերի 2009 (UTC)[reply]
Փոստաղբը դա junk mail–ն է, որը չի համապատասխոնւմ spam-ին, և պետք չե մեկը, մյուսի հետ խառնել։ լցոն բառը, նույնպես ավելի շատ ֆլուդ–ի իմաստ է պարունակում և կամ Բեկոյի ասած իմաստներն է արտահայտում, կամ օրինակ ընտրությունների ժամանակ «լցոնված» քվեաթերթիկների անվանումն է։ ՍՊԱՄ-ը հենց գովազդային բնույթի է, Սքեմ–ը խափուսիկ/մաշենիկություն, էլեկտրնային որդերը, այլ բան է, junk mail–ը վերաբերվում է ցանկցած անպետք նամակին, այդ թվում սովորական փոստով տարածվող։ Ժողովուրդը, ցանկացած շատ ուղղարկվող/գրվող բան, սկսել է անվանել «սպամ», բայց դա հանրագիտարանում նման լուսաբանման հիմք չի կարող հանդիսանալ։ Իսկ քանի որ «լցոն»-ը որպես սպամի թարգմանություն, ոչ ընդունված/տարածված է, ոչ էլ իմաստն է ճիշտ փոխանցում, մի հատ էլ իրա իմաստներնը արդեն ունի, ես դեմ եմ այս տարբերակին։ --Ալեքսեյ Չալաբյան a.k.a. Xelgen քննարկումները 02:50, 16 Նոյեմբերի 2009 (UTC)[reply]

Այո, փոսաղբը junk mail-ն է, դա ես գիտեմ։

Լցոն բառն արդեն ստացել է փոքր, բայց ստացել է տարածություն,սակայն ոչ ֆլուդի իմաստով, այլ սպամի։ և եթե գիտես, էլի մեկ իմաստը «լցոն» բառի-«աղացած միս», ինչը համընկնում է հենց անգլերեն սպամ բառի ստուգաբանության հետ, և այս դեպքում չի համընկնում ինչվոր քվեարքության իմաստի հետ։ և նրանց համար, ով ծանոթ է «լցոն» բառի հետ, այն ունի հենց գովազդային, խարդախ, անցանկանալի նամակի իմաստ։

Մյուս կողմից «սոպամ» բառն էլ չի ընդունված՝ եթե ժողովուրդն օգտագործում է «սպամ» բառը այն չի նշանակում որ բառն ընդունված է, պարզապես տարածված չէ։ Օրինակ՝ շատերը, չգիմանալով այս կամ այն բառը, օգտագործում են ռուսերեն, անգլերեն կամ այլ լեզուների տարբերակը, սակայն հայերենում տենց բառ չկա՝ կա հայերեն համարժեքը։

Նոր բառերի տարածվությունը այնքան արագ է ընթանում, ինչքան որ հաճախ օգտագործվում է բառը ԶԼՄ-ներում, օրինակ կայքերում, ինչպիսին է նաև այս կայքը։

Մի օրինակ եմ ուզում բերել՝ ընդամենը մեկ ամիս ինչ որ vkontakte.ru կայքը կա նաև հայերեն տարբերակով, և այդ մեկ ամսում արդեն մի քանի անգամ հանդիպել եմ «լցոն» բառի օգտագործումը տարբեր օգտվողների կողմից... Այսպես է սկսվում տարածումը։ Armenoid 16։52, 16 Նոյեմբերի 2009 (UTC)

Հարկավոր է ուրիշի գրածը մի փոքր ուշադիր կարդալ՝ «սպամ» բառը այս կայքում դրված է քվեարկության և ոչ թե համընկնում է քվեարկության իմաստի հետ։ --beko 17:12, 16 Նոյեմբերի 2009 (UTC)[reply]

Հա, ներեցեք, անուշադիր կարդացի։ Եթե Բիլայնը մի բան է որոշել տենց էլ կթոցնի, այդ քվեարկությունը միան ուշադրությունը շեղելու համար է։ Օրինակ՝ ես առաջ ունեի Վինդովս Վիստայի հայերեն միջերեսը (այժմ ուղղակի տեղադրել եմ Վինդովս Յոթը) և մինչ հիմա ունեմ և օգտագործում եմ Մայքրոսոֆթ Օֆֆիսի հայերեն միջերեսը և առայժմ նենց դժվար բառ չի եղել ոչ չհասկանամ։ «Լցոն» բառը կա և՜ վիստայում և՜ օֆֆիսում.. Չեմ կարծում որ բիլայնը հիմա վերկալնի ու վինդովս յոթի թարգմանությունում լցոնի փոխարեն գրի սպամ։ Դա արդեն օգտագործվում է և չկա իմաստ ամեն անգամ նոր բառեր հորինել, մինչև վերջապես օգտվողները չհավանեն նոր բառը։ Նույնպես «նիշք» բառը։ և քանի որ բիլայնը հազիվ թե այդ բառը հեռացնի վինդովսից՝ ապա «լցոնը» կամաց-կամաց ավել կտարածվի։

Armenoid 00։52, 17 Նոյեմբերի 2009 (UTC)