Քննարկում:Կարլ Սագան

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ողջույն, հոդվածում օգտագործված «popular science» արտահայտությունը նախ ժողովրդական գիտություն էր թարգմանվել, և հետո փոխվել հանրամատչելի գիտական տարբերակի: Ճիշտն ասած, քանի որ բառացի թարգմանություն չէ, այլ բարդ բառի թարգմանության նման, քանի որ արտահայտությունը ինքը նշանակում է գիտության գիրք, որը բերված է հասարակության մակարդակի, և ոչ գիտնականի մակարդակի, կասկածում եմ հատկապես երկրորդ թարգմանության: Որովհետև այս գրքերը «գիտական» չեն, այլ գիտության մասին են, իսկ հասարակ լեզվով: Արդյո՞ք որևէ մեկը գիտի արտահայտության հայերեն հավասարը: Այլապես, կարծում եմ հանրամատչելի գիտությունը երևի ավելի լավ արտահայտի միտքը: Chaojoker 09:35, 2 Նոյեմբերի 2009 (UTC)[reply]

Կարծում եմ ամենաստույգ թարգմանությունն է՝ «գիտահանրամատչելի»։ --Ալեքսեյ Չալաբյան a.k.a. Xelgen քննարկումները 10:24, 2 Նոյեմբերի 2009 (UTC)[reply]
Նոր ստուգեցի բարաթյանի հայերեն-անգլերեն բառարանով, և այդ բառը «popular scientific» կամ «popular science» է թարգմանել: Շնորհակալություն, Chaojoker 10:34, 2 Նոյեմբերի 2009 (UTC)[reply]
Ողջույն, «գիտահանրամատչելի» ինքս եմ դարձրել, բայց ինձ էլ խորթ է «գիտահանրամատչելի գիտություն» արտահայտությունը, կարծում եմ` ավելի լավ կլինի «գիտահանրամատչելի գրականությունը», թեպետ անգլերեն չգիտեմ։ Ashot Gabrielyan 11:55, 2 Նոյեմբերի 2009 (UTC)[reply]
Կածում եմ «գիտահանրամատչելի գիտություն» երկու անգամ նույն բառի թարգմանությունը կլինի, այնպես որ «գիտահանրամատչելի» դատարկ օգտագործումը կամ գիտահանրամատչելի գրականություն/գրքեր/ֆիլմ/այլ կապված կոնտեքստին կարծում եմ հարմար է :) Chaojoker 12:12, 2 Նոյեմբերի 2009 (UTC)[reply]