Քննարկում:Խաչքար (Պավղոս և Քաղաք կազմողներ)

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հարգելի @Soghomon Matevosyan, հոդվածի աղբյուրի բոլոր տվյալները կավելացնե՞ք։ Նկատի ունեմ հեղինակ, հրատարակչություն, տարեթիվ և այն էջերը, որոնց հիման վրա գրվել է հոդվածը։ Շնորհակալություն։ --ջեօ (✡) 13:25, 23 Նոյեմբերի 2019 (UTC)[reply]

Հարգելի @GeoO, ավելացվել է:--Soghomon Matevosyan (քննարկում) 08:31, 24 Նոյեմբերի 2019 (UTC)[reply]
Հարգելի՛ @Soghomon Matevosyan, շնորհակալություն, բայց կխնդրեմ նաև էջերը նույնպես տեղադրել։ --ջեօ (✡) 09:34, 24 Նոյեմբերի 2019 (UTC)[reply]
@GeoO ջան, դա էլ արվեց։--Soghomon Matevosyan (քննարկում) 12:49, 24 Նոյեմբերի 2019 (UTC)[reply]
@Soghomon Matevosyan ջան, ներողություն եմ խնդրում, պատասխանդ չեմ նկատել։ Հոդվածը նորից կարդացի, կարծես խաչքարի մասին է, չէ՞։ Իսկ վերնագրում խաչքարի հեղինակների անուններն են։ Ճիշտ եմ հասկանում, չէ՞։ Ուսումնասիրեցի նաև աղբյուրը, որտեղ նշում կար արձանագրության անհասկանալի հաստվածներում հատուկ նշումների վերաբերյալ։ Մեր հոդվածում այդ հատվածը բացակայում էր։ Պետք է նաև դա տեղափոխել մեզ մոտ։ --ջեօ (✡) 20:29, 23 Դեկտեմբերի 2019 (UTC)[reply]
@GeoO ջան, ցավոք սրտի խաչքար կամ տապանաքար կազմողների մասին ինֆորմացիա չկա: Նրանց անունները հիշատակվում են միայն իրենց կերտած խաչքարերում կամ տապանաքարերում: Խաչքարերի կառուցման թվով էլ մոտավորապես կարող ես իմանալ թե որ դարերում են ապրել: Եթե կազմողը մի քանի խաչքար կամ տապանաքար է ստեղծել, նրա մասին հոդվածում կտեղադրվի բոլոր կերտված խաչքարերի կամ տապանաքարերի ինֆորմացիան: Այդ իսկ պատճառով էլ կազմողների մասին գրվող կամ գրվելիք հոդվածներում գերակշռելու է իրենց կերտած գլուխգործոցների մասին տեղեկատվությունը: --Soghomon Matevosyan (քննարկում) 06:58, 24 Դեկտեմբերի 2019 (UTC)[reply]
@Soghomon Matevosyan ջան, շնորհակալ եմ պատասխանի համար։ Փաստորեն ճիշտ էի հասկացել։ Ըստ էության ունենք այսպիսի իրավիճակ․ հոդվածը վերնագիրը հեղինակների մասին է, իսկ բովանդակությունն ամբողջովին՝ խաչքարի։ Կարծում եմ, որ հոդվածի վերնագիրը պետք է լինի խաչքարի անվանումը, քանի որ այս վերնագրով, այսպես ասած, «խաբում ենք» ընթերցողներին։ Գլխավոր աղբյուրում խաչքարի անվանման մասին նշում կա՞։ --ջեօ (✡) 16:01, 24 Դեկտեմբերի 2019 (UTC)[reply]
@GeoO ջան, քանի որ խաչքարն անուն չունի և կիսավեր ընկած է գետնին, առաջարկում եմ հոդվածի անունը փոխել և դարձնել Պավղոս և Քաղաք կազմողների կերտած խաչքարը Դեղձնուտի վանքում։ Համաձայն ե՞ս։--Soghomon Matevosyan (քննարկում) 16:28, 24 Դեկտեմբերի 2019 (UTC)[reply]
@Soghomon Matevosyan ջան, առաջարկում եմ «Դեղձանուտի խաչքար (Պաղվոս և Քաղաք կազմողներ)»։ --ջեօ (✡) 16:34, 24 Դեկտեմբերի 2019 (UTC)[reply]
@GeoO ջան, Դեղձնուտ անունը կրում է նաև մոտակա գյուղատեղին, դա շփոթմունք կառաջացնի, քանի որ կմտածեն խաչքարը ոչ թե վանքում է այլ գյուղատեղիում։ Համաձայն ե՞ս։ Առաջարկում եմ «Խաչքար՝ Պաղվոս և Քաղաք կազմողներ»։ --Soghomon Matevosyan (քննարկում) 16:39, 24 Դեկտեմբերի 2019 (UTC)[reply]