Քննարկում:Լիբիայի քաղաքացիական պատերազմ (2011)

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քաղաքացիական պատերազմ թե ապստամբություն[խմբագրել կոդը]

Շատ շուտ է որ բնութագրենք Լիբիայի ճգնաժամը որպես «քաղաքացիական պատերազմ»։ Կարծում եմ հիմակուհիմա պետք է անվանենք հոդվածը Ապստամբություն Լիբիայում (2011) կամ պարզապես Ապստամբություն Լիբիայում քանի որ առաջին անգամն է որ այս տեսակի դեպքեր պատահում են այդ երկրում։ - Ֆետայի 18:33, 2 Մարտի 2011 (UTC)[reply]

Այսօրվանից տեղեկատվական աղբյուրները անվանում են այդ իրադարձությունները «քաղաքացիական պատերազմ» սկսած Ռուսաստանի առաջին ալիքից և վերջացնելով հայալեզու աղբյուրնեով:Եվրանյուսը այդ իրադարձությունները նույնպես արդեն քաղաքացիական պատերազմ է անվանում:--Պանդուխտ 19:56, 2 Մարտի 2011 (UTC)[reply]
Ընդհակառակը, միջազգային աղբյուրներում չեն կոչում ճգնաժամը որպես «քաղաքացիական պատերազմ» (civil war), ասում են որ քաղաքացիական պատերազմի ճամբուն վրա է կամ վտանգ կա որ քաղաքցիական պատերազմ դարնա։ Տես՝ [1] - Ֆետայի 21:51, 2 Մարտի 2011 (UTC)[reply]
Նաև ավելացնեմ որ անգլերեն Վիքիփեդիան (և այլ Վիքիփեդիաներ ինչպես ֆրանսերեն և գերմաներեն Վիքիները) չի օգտագործում «քաղաքացիական պատերազմ» բառը այլ «ապստամբություն» (uprising) բառը։ Միայն ռուսերեն Վիքիփեդիան օգտագործում է «քաղաքացիական պատերազմ»։ - Ֆետայի 21:55, 2 Մարտի 2011 (UTC)[reply]
Ստուգել եմ քո տված հղումը և մեծամասնությունը հղումների որ գտնվում են Գուգլում բլոգեր են կամ մեջբերումներ (Սաիֆ ալ Իսլամ Քադաֆիի կողմից) կամ մեկանաբանություններ։ Ուրիշներ ասում են որ քաղաքացիական պատերազմի նախաշեմին է Լիբիան։ - Ֆետայի 22:01, 2 Մարտի 2011 (UTC)[reply]
Ֆետայի, ինչ են ասում նրան, երբ երկիրը բաժանվում է երկու մասի և երկու կռվող կողմերը օգտագործում են տանկեր, հակահռթիրային սարքեր, ինքնաթիռներ, թնդանոթներ և այլն? Դա արդեն անհնար է համեմատել փողոցային կռիվների հետ, երբ ծայրահեղ դեպքում օգտագործում են Մոլոտովի կոկտեյլը:Պանդուխտ 17:06, 4 Մարտի 2011 (UTC)[reply]