Քննարկում:Լաչինի շրջան (Ադրբեջան)

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արցախի Հանրապետությու՞ն, թե՞ ԼՂՀ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)[խմբագրել կոդը]

Գարդմանահայ, նշեք որևէ հղում, որտեղ ԼՂՀ պետություն չկա, սխալ է, որ ուղղում եք Արցախի հանրապետություն --Hayk 16։16, 16 Մարտի 2014 (UTC)

Անհրաժեշտ է ԼՂՀ, Ղարաբաղ, Լեռնային Ղարաբաղ անվանումների փոխարեն գործածվեն Արցախ և Արցախի Հանրապետություն անվանումները։ Համաձայն Արցախի Հանրապետության Սահմանադրության Գլուխ 1–ի հոդված 1. կետ 2.–ի՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն անվանումները նույնական են»։ Այնպես որ իրավական խնդիր չկա, պարզապես ցանկալի է օտարածին անվանման փոխարեն օգտագործել հայկական անվանումը։--Գարդմանահայ (քննարկում) 16։23, 16 Մարտի 2014 (UTC)


ցանկալի՝ դեռ չի նշանակում, որ ԼՂՀ–ն սխալ է, ուղղում ես անտեղի --Hayk 16։26, 16 Մարտի 2014 (UTC)

Եթե իմ բացատրությունը Ձեզ չի բավարարում, ապա էլ չգիտեմ էլ, թե ինչ ասեմ։ Ամեն դեպքում ես երբեք չեմ ասել, որ ԼՂՀ–ն նույն Արցախի Հանրապետությունը չի։ Հատուկ նշում եմ։ Անկեղծ ասած ինձ համար անհասկանալի է, թե ինչի է հայ պատմաբանը (արաբագետը) նախընտրում օտարածին Ղարաբաղ անվանումը հայկական Արցախից։--Գարդմանահայ (քննարկում) 16:29, 16 Մարտի 2014 (UTC)[reply]
Ի դեպ, եթե ցանկալի բառը շփոթմունք է առաջացնում կամ խանգարում է, կարող եմ հանել։--Գարդմանահայ (քննարկում) 16:30, 16 Մարտի 2014 (UTC)[reply]
Հարգելիներս, եթե երկու տարբերակն էլ ճիշտ են, և եթե մի խմբագիր նախընտրում է ԼՂՀ տարբերակը, մյուսն էլ Արցախ տարբերակը, ապա ի՞նչ խնդիր կա։ Խնդրում եմ դադարեցնել խմբագրական պատերազմը․․․ --Lilitik22 (քննարկում) 16:34, 16 Մարտի 2014 (UTC)[reply]

Արցախը եղել և մնում է Արցախ, միշտ ու հավիտյան, բայց իրավաբանորեն փաստաթղթերի բացարձակ մեծամասնության մեջ նշվում է ԼՂՀ, դա սխալ չի, իսկ դուք ուղղում եք--Hayk 16։37, 16 Մարտի 2014 (UTC)

Հարցը Արցախի հավիտյան մնալու մեջ չի։ Արցախի Հանրապետության Սահմանադրության մեջ հստակ գրված է, որ Արցախի Հանրապետություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անվանումները նույնական են։ Ես ստիպված եմ նորից կրկնել իմ դիրքորոշումը՝ ԼՂՀ–ն սխալ չի, ես չեմ ասել, որ սխալ է։ Արցախի Հանրապետության համար բարձրագույն իրավական փաստաթուղը Արցախի Հանրապետության Սահմանադրությունն է, այսինքն՝ հենց այն պետք է առաջնայինը համարենք, այլ ոչ թե ասենք Քաշաթաղի շրջանի Վուրգավան գյուղի գյուղապետի պաշտոնական փաստաթղթերի մեջ նշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անվանումը։ Հարցը նրանում է, որ մենք ինքներս պետք է քննարկենք ու որոշենք, թե որն է նպատակահարմար կիրառել Հայերեն Վիքիպեդիայում։ Նման քննարկումներ բազմիցս եղել են խորհրդարանում։ --Գարդմանահայ (քննարկում) 16:48, 16 Մարտի 2014 (UTC)[reply]

Երևանում Արցախի ներկայացուցչությունը կոչվում է Լեռնային Ղարաբաղ, ու նման օրինակները հազարավոր են, իսկ սրամիտ հումորները կարող եք ուրիշ նախագծերում օգտագործել։ Արցախի հավերժության համար էլ ասեցի՝ ……Անկեղծ ասած ինձ համար անհասկանալի է, թե ինչի է հայ պատմաբանը (արաբագետը) նախընտրում օտարածին Ղարաբաղ անվանումը հայկական Արցախից…… այ էս ձևակերպման համար--Hayk 16։57, 16 Մարտի 2014 (UTC)

պաշտոնական կայքում նշված է՝ ԼՂ ԱԳՆ, ԼՂՀ նախագահ և այլն, էջ եք բացում վպ–ում՝ Արցախի ԱԳՆ սա էլ աղբյուրը։ Դա դեռ քիչ չէ՝ Լաչինն էլ քանի հոդվածում փոխում եք Քելբաջարի--Hayk 17:00, 16 Մարտի 2014 (UTC)
Այդպես է, որովհետև Արցախի Սահմանադրությունն է թույլ տալիս։ Հարցը նրանում է, թե մենք ունենք երկու տարբերակ և պետք է (ցանկալի է) ընտրենք դրանցից մեկը։ Այսինքն պետք է ընտրենք հայկական Արցախ անվան և օտարածին Ղարաբաղ անվանումներից մեկը։ Ես հո չեմ ասում ԼՂԻՄ–ն սարքենք Արցախի Ինքնավար Հանրապետություն, չեմ էլ կարող, որովհետև այդ քաղաքական միավորի անվանումը հենց ԼՂԻՄ է։--Գարդմանահայ (քննարկում) 17:12, 16 Մարտի 2014 (UTC)[reply]
Ես ինքս դեմ եմ որևէ տարբերակ ընտրելուն ու Հայերեն վիքիպեդիայում միայն դա կիրառելուն, մենք չենք կարող որևէ մասնակցի ստիպել, որ ընտրի ու կիրառի ճիշտ տարբերակներից մեկը, այս մասին ես հայտնել եմ արդեն ամիսներ առաջ տեղի ունեցած քննարկմանը։--Lilitik22 (քննարկում) 17:03, 16 Մարտի 2014 (UTC)[reply]
Լիլիթ ջան, այդ դեպքում ինչպե՞ս եք պատկերացնում այս հարցի լուծումը։ Նույն հոդվածում մի մասնակից նախընտրում է կիրառել Արցախ անվանումը, իսկ մյուսը՝ Ղարաբաղ։ Հիմա ի՞նչ անենք, միմյանց հակադրվե՞նք ու ետ շրջե՞նք մեկս մեկի գրածը ու Խելգենի կողմից ստանանք զգուշացու՞մ։--Գարդմանահայ (քննարկում) 17:12, 16 Մարտի 2014 (UTC)[reply]
Բնականաբար ոչ, եթե հոդվածը ես եմ գրում ու նախընտրում եմ ԼՂՀ տարբերակը, ապա այդպես էլ մնում է, ոչ թե մի քանի րոպե հետո մեկ այլ մասնակից փոխում է ու դարձնում Արցախ և հակառակը։ Նորից եմ կրկնում 2 տարբերակները ճիշտ են, ուրեմն ինչո՞ւ բռնանանք մեկս մյուսի կարծիքի վրա։ Ես չեմ կարող ստիպել քեզ, որ օգտագործես ԼՂՀ տարբերակը, այնպես, ինչպես դու չես կարող ստիպել ինձ, որ օգտագործեմ Արցախ տարբերակը կամ իմ նոր գրած հոդվածում ամեն ինչ փոխես․․․ Երկու տարբերակն էլ պետք է լինի հոդվածներում, իսկ ընթերցողն արդեն ինքը կորոշի, թե որ տարբերակն է ցանկանում օգտագործել։ --Lilitik22 (քննարկում) 17:35, 16 Մարտի 2014 (UTC)[reply]
Այսինքն ով շուտ է գրում տվյալ հոդվածը նա առավելություն ունի՞ կամ էլ մենաշնո՞րհ ու հետագայում այլ մասնակից իրավունք չունի՞ փոփոխություններ կատարել։--Գարդմանահայ (քննարկում) 17:42, 16 Մարտի 2014 (UTC)[reply]
Դե եկեք ես ԼՂՀ գրեմ, դու էլ դարձրու Արցախ ու էդպես շարունակ․․․ ցանկացած մեծաքանակ փոփոխություններ անելիս, ինչպիսին, որ դու էիր անում քիչ առաջ, պետք է քննարկել, նման բան չպետք է արվի մանավանդ եթե ընթացիկ քննարկում է գնում, ինչպես արդեն ասացի։ Առաջարկում եմ սպասել մյուս մասնակիցների կարծիքներին․․․ --Lilitik22 (քննարկում) 17:53, 16 Մարտի 2014 (UTC)[reply]
Ինչպես ասես Լիլիթ ջան, սպասենք։ Ես պարզապես չէի մտածել, որ այդ երկու թեմաները իրար հետ ուղղակի կապ ունեն։ --Գարդմանահայ (քննարկում) 17:56, 16 Մարտի 2014 (UTC)[reply]
Ես ևս կիսում եմ Լիլիթի կարծիքը՝ մենք չենք կարող և իրավունք չունենք մասնակիցներից որևէ մեկին ստիպել երկու համազոր տերմիններից որևէ մեկը որպես կանոն օգտագործել հոդածում։ Օրինակ՝ ես չեմ կարող Լիլիթին ստիպել «ֆայլ» բառի փոխարեն օգտագործել «նիշքը», նույնն էլ ինքը չի կարող պնդել, որ ես «նիշքին» «ֆայլ» ասեմ ու գրեմ, ինչ է թե ֆայլը օտարածին բառ է։ Բացի այդ, ի վերջո երկուսն էլ նույն հոդվածին են տանում, չէ՞։ Էլ ի՞նչ խնդիր կա և ինչո՞ւ խմբագրական պատերազմ ծավալել։ @ջեօ 18:19, 16 Մարտի 2014 (UTC)[reply]
Geo ջան ես էլ եմ դեմ որևէ մեկի կարծիքին բռնանալուն, բայց ինչ–որ ձևով պետք է չէ՞ այս հարցը լուծվի։ Եթե ես կողմ եմ ֆայլ բառի գործածությանը, իսկ մեկ այլ մասնակից նիշքին է կողմ, ու ես ինչ–որ հոդվածում նիշք–ը փոխարինում եմ ֆայլով կամ հակառակը, այդ դեպում ո՞նց խուսափենք հակասությունից։--Գարդմանահայ (քննարկում) 18:39, 16 Մարտի 2014 (UTC)[reply]
Հարգելի Գարդմանահայ և մյուս մասնակիցներ․ եթե առկա են մեկից ավել անվանատարբերակներ/տերմիններ (խոսքը վերաբերում է լայն տարածում ունեցող, համարժեք անուններին), ապա խմբագրողը ազատ է, և կարող է ընտրել՝ թե որ տարբերակն է օգտագործում․ այս դեպքում ԼՂՀ կամ Արցախի Հանրապետություն անվանումները համարժեք են՝ և երկուսն էլ կարելի է օգտագործել Վիքիպեդիայի հոդվածներում՝ անկախ այն բանից թե մայր հոդվածը (տվյալ դեպքում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) ինչպես է անվանված։ Այս ազատությունը կարևոր է ոչ միայն նրա համար, որ դրանով Վիքիպեդիայում պահպանվում և արտացոլվում է լեզվի բառապաշարային հարստությունը, այլև այն պատճառով, որ դա բխում է Վիքիպեդիայի հիմնարար սկզբունքներից։
Հետևաբար, շատ անցանկալի է, եթե որևէ մասնակից սկսի «ֆիլտրել» է Վիքիպեդիայի հոդվածները՝ փոխարինելով տարբերակներից մեկը իր ընկալմամբ ավելի նախընտրելի տարբերակով։ Նման քայլերից խնդրում եմ բոլոր մասնակիցներից զերծ մնալ հակառակ դեպքում՝ խնդրում եմ Հայերեն Վիքիպեդիայի ադմինները ուշադիր լինել և միջամտել։ --vacio 10:57, 17 Մարտի 2014 (UTC)[reply]
չեմ ուզում հուզական տոն տալ այս գործին, բայց ցավում եմ, քանի որ փաստը փաստ է, որ հայերեն վիքիպեդիայի վերջին շաբաթների ամենակտիվ մասնակիցներից երկուսը իրենց ժամանակը եթե չասենք թանկարժեք ժամանակը, ծախսում են փաստացի միօրինակ աշխատանքների վրա, եկեք դադարեցնենք այս մինի-պատերազմը հարգելի Hayk և Գարդմանահայ, որտեղ ԼՂՀ կա թող մն ԼՂՀ, որտեղ Արցախ, Արցախ, նման թեմայով շատ են եղել քննարկումներ, բայց քննարկումների արդյունքը նման հարցի շուրջ պարտադրանք չի և չի էլ կարող լինել, ես ինքս բնականաբար ինչպես յուրաքանչյուր մասնակից ունեմ իմ անձնական կարծիքը ԼՂՀ-Արցախ հարցեի հետ կապված, բայց դա միայն իմ անձնական կարծիքն է, ու կարծիք է, ոչ թե հիմնարարա աքսիոմա կամ դոգմա, կարծում եմ այսպես այս հարցի շուրջ, եթե հոդվածի բուն նյութի հեղինակը ուզում է որ լինի ԼՂՀ թող մնա այդպես, չեմ պատկերացնում թե սրանից ավելի կարելի է հանգել նման քննարկումների արդյունքում, ցավոք փորձը ցույց է տալիս, որ այդպես է լինում, եկենք համարենք փակված այս տեսակետն ունենալով մեզ համար: --ERJANIK քննարկում: 11:06, 17 Մարտի 2014 (UTC)[reply]

Հարգելի ադմիններ, լիովին համաձայն եմ Ձեզ հետ։ Առաջարկում եմ մի որոշում, որը տեղավորվում է բոլորի ասած առաջարկների մեջ։ Հեղինակը թող կողմնորոշվի՝ ԼՂՀ թե ԱՀ, և տա վիքիհղում։ Հղումը կտանի ԼՂՀ էջը, որը և՛ Արցախ ձևով է ներկայացված, և՛ Լեռնային Ղարաբաղ։ Դրանով, ինձ թվում է բոլոր հարցերը կլուծվեն։ Այսպիսով իմ հեղինակած հոդվածներում իմ գրած ԼՂՀ–ն հետ շրջելու առաջարկ եմ անում, իսկ Գարդմանահայը կարող է իր էջերում Արցախ թողնել։ Նոր ստեղծվող էջերը մեր կամ ուրիշների կողմից թող չփոխվեն։ --Hayk 14։58, 17 Մարտի 2014 (UTC)

Թող սխալ տպավորություն չստեղծվի, թե ես հաճույք եմ զգում բանավիճելուց, բայց վերը գրված ոչ բոլոր կարծիքների հետ եմ համամիտ։ Նախ սա ազատ հանրագիտարան է և ոչ ոստիկանապետություն, պետք չի ամեն հնարավոր ու անհնարին առիթներով խմբագրողներին հիշեցնել, որ ադմինները կարող են արգելափակել։ Այո, այս թեման բազմիցս քննարկվել է ու այդպես էլ լուծում չի ստացել՝ մնալով սառեցված։ Ներկա իրավիճակը ամենայն հավանականությամբ հենց բարձրացված հարցերին լիարժեք լուծումներ չտալու արդյունք է։ Ինչու՞ ձևացնենք, թե հակասություններ չկան։ Դա լուծում չէ, որովհետև ժամանակի ընթացքում այս խնդիրները կկուտակվեն ու նորից այսպիսի իրավիճակ կստեղծվի։ Իհարկե Հայերեն Վիքիպեդիայի բոլոր ադմինները, առանց բացառության, շատ խելացի մարդիկ են և միգուցե խորհուրդների կարիք չունեն, բայց ավելի լավ չի՞ լինի, եթե արգելափակելու սպառնալիքի փոխարեն հենց ադմինները մի մեխանիզմ մտածեն այսպիսի խնդիրները լուծելու համար։ Իսկ ինչ վերաբերվում է «ոնց ստեղծվել է, այդպես էլ թող մնա»–ին, ապա հարց է առաջանում․ եթե ես որևէ հոդված բարելավեմ ու փոխեմ ԼՂՀ–ն Արցախի Հանրապետության, սա կլինի խախտու՞մ, և եթե խախտում է համարվելու, ապա ի՞նչն է խախտվել։ Միգուցե բաներ կան, որ ես չեմ հասկանում, ասեք իմանամ։ Վերջիվերջո մի հիմնավորում պետք է տրվի չէ՞, թե ինչու որևէ հոդվածում ես չպետք է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը փոխեմ Արցախի Հանրապետության։ --Գարդմանահայ (քննարկում) 19:12, 17 Մարտի 2014 (UTC)[reply]
Գարդմանահայ, «ազատ հանրագիտարան»–ը նշանակում է «ազատ թույլատրագրով (լիցենզիայով) հրատարակված հանրագիտարան, որն ի տարբերություն Հեղինակայաին իրավունքին վերաբերվող օրենքների ողջ ուժով պաշտպանված հանրագիտարանների, կարելի է ազատ օգտագործել, տարածել և ձևափոխել կատարելով թույլատրագրի պայմանները» և ուրիշ ոչինչ։ «Ազատ հանրագիտարան»–ը որպես որևէ այլ ազատություն մեկնաբանելը անհիմն է, իսկ մի քանի ամսվա վիքիպեդիացուց անկեղծ ասած անսպասելի և անհասկանալի։ Տես Ազատ բովանդակություն։--Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 22:48, 17 Մարտի 2014 (UTC)[reply]
Ցավոք այս անորոշությունը Վիքիպեդիայից չէ որ գալիս է, կփորձեմ հարցում ուղղարկել ԼՂՀ/Արցածի ԱԳՆ, թե ո՞րն է իրենց երկրի նախընտրելի պաշտոնական անվանումը հայերեն նյութերում, եթե այդպիսին կա։ Եթե չկա, նշանակում է կարող ենք և պետք է օգտվենք երկու տարբերակներից։ Ընդ որում, «եթե այդպես է գրվել, մի փոխեք» մոտեցումը գտնում եմ ոչ օպտիմալ և գործնականում դժվար աշխատող (կարդա նման բախումների կրկնություն ապագայում)։ Կարծում եմ, եթե երկու տարբերակն էլ ճիշտ են, ապա եթե հոդվածի ծավալը թույլ է տալիս ապա նույն հոդվածում արժի ունենալ երկու անվանումն էլ։ Մի նախադասության մեջ մեկ ձև, մյուսում մյուս։ Ըստ ինձ, անհետևողական ու խառնաշփոթ ստեղծող է, և խիստ կնախընտրեի մեկ հասկացողությունը մեկ անվանում մոդելը, բայց ինչ անենք եթե երկիրը երկու պաշտոնական անուն է պահում։ Հայ Հանրագիտարան հրատարակչությունը որքան տեսնում եմ հիմնականում «Արցախ» տարբերակն է օգտագործել իր վերջին հանրագիտարաններում, մյուս կողմից «Լեռնային Ղարաբաղի հանրապետություն» զգալիորեն ավելի տարածված է պաշտոնական լրահոսում։ Մենք էլ «ՀՀՀ» չենք, «հայ/հայկական» չենք։
Կփորձեմ որևէ պատասխան ստանալ ԱԳՆ–ից և կտեղեկացնեմ։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 23:05, 17 Մարտի 2014 (UTC)[reply]
Պարզաբանեմ․ ես չէի ասում, որ հոդվածում պետք է անպայման մնա առաջին խմբագրի կողմից օգտագործված անվանատարբերակը։ Հնարավոր է, որ մասնակիցը հոդվածը վերախմբագրելիս նաև փոփոխի որոշ անվանումներ և տերմիններ։ Իմ ասածը վերաբերում էր հոդվածներում մասսայական փոփոխություն անելուն է վերաբերում, երբ նպատակը Վիքիպեդիայի հոդվածներից երկու համարժեք անվանատարբերակներից կամ տերմիններից որևէ մեկը հեռացնելն է։ Ըստ որում եթե կասկածելի է, թե արդյոք երկու տերմինները իրոք համարժեք են, ապա լավ կլինի, որ դա նախքան տերմինների փոխարինումը քննարկվի։ --vacio 14:04, 18 Մարտի 2014 (UTC)[reply]
Xelgen ջան, ես հստակ եմ արտահայտվել և կարիք չունեմ ոչ վերևում իմ ասածների բացատրությունը այլ մարդուց լսելու և ոչ էլ կարիք կար ինձ հիշեցնելու, որ ես Հայերեն Վիքիպեդիայում եմ ընդամենը մի քանի ամիս (վերջիվերջո ի՞նչ կապ ունի, թե մարդ որքան ժամանակ է Հայերեն Վիքիպեդիայում)։ Պետք չի իմ արտահայտած մտքերը մտածված կամ չմտածված ուղղորդել այլ հարթություն։ Մեզ հիմա հստակ հարց է հետաքրքրում և եկեք քննարկենք այդ հարցը։ Արցախի Հանրապետության ԱԳՆ–ին դիմելը լավ միտք է, բայց արդյոք Արցախի ԱԳՆ–ի աշխատակիցների կարծիքը գերադասելի է Արցախի Հանրապետության Սահմանադրությունից։ Եվ հետաքրքիր է, թե ինչ պետք է ասեն նրանք, բացի այն ինչ գրված է իրենց Սահմանադրության Գլուխ 1–ի հոդված 1. կետ 2.–ում։--Գարդմանահայ (քննարկում) 15:04, 18 Մարտի 2014 (UTC)[reply]
Առաջարկում եմ այս էջի ամբողջ քննարկումը տեղափոխել Հայերեն Վիքիպեդիայի խորհրդարան, քանի որ 1․այս հարցը այնտեղ բազմիցս քննարկման է դրվել, լուծում չի ստացել և կարիք ունի վերջնական լուծման․ խորհրդարանը հենց խորհրդակցելու համար է, 2․բազմաթիվ մասնակիցներ ամենայն հավանականությամբ քննարկման այս էջի մասին տեղյակ չեն ու չգիտեն, որ այսպիսի քննարկում է ընթանում, 3․ քննարկումը շատ ավելի լայն տարածք է ընդգրկում, և Լաչինի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ) հոդվածի քննարկման էջը այն հարթակը չէ, որտեղ պետք է քննարկվի հարյուրավոր, միգուցե նաև հազարավոր հոդվածներին առնչվող խնդիրը։--Գարդմանահայ (քննարկում) 15:59, 18 Մարտի 2014 (UTC)[reply]
Հայրենակիցներ ջան, Xelgen-ի առաջարկած հարցում ուղարկելու տարբերակը հարծի շատ լավ լուծում է, քանի որ ԱԳՆ-ն պաշտոնական մարմին է: Խմբագրական պատերազմները երբեք լավ արդյունքի չեն բերել, մանավանդ էլ Հայերեն Վիքիպեդիայում: Ես առաջարկում եմ կիրառել մեզ մոտ կոնկրետ խնդրի կանոնակարգի մշակման մշակույթը: Այսինքն, տվյալ պարագայում, եթե ԱԳՆ-ից հստակ պատասխան չգա, մենք նստելու ենք և կետ առ կետ նշելու ենք, թե երբ և որտեղ որ տարբերակն է կիրառվելու և ինչպես ընդհանրապես պետք է կամ պետք չե վարվել կոնկրետ դեպքում: Երբ չի ստացվում ընդհանուր սկզբունքներից ելնելով աշխատել, պետք է ընդունել «հատուկ օրենք»՝ կանոնակարգ տվյալ հարցով և տարածել այդ պրակտիկան բոլոր նման դեպքերի համար: Մի խոսքով հայկական Ordnung անենք էլի :))
Չմոռանանք, որ բոլորս ծառայում ենք մեկ նպատակի: --֎ Պանդուխտ 19:58, 18 Մարտի 2014 (UTC)[reply]

Այս քննարկմանը մասնակցելու համար այցելեք խորհրդարանի համապատասխան բաժին։--Գարդմանահայ (քննարկում) 10։54, 22 Մարտի 2014 (UTC)