Jump to content

Քննարկում:Լազուրիտ (երկնաքեր)

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը թարգմանվել է Ռուսերեն Վիքիպեդիայի նախօրինակ «Лазурит (небоскрёб, Минск)» հոդվածից կամ նրա բաժնի որոշակի հատվածից:

Հեղինակ(ներ)ի ցանկը գտնվում է նախօրինակ հոդվածի խմբագրման պատմության էջում:

«Լազուրիտ (երկնաքեր)» հոդվածը կամ նրա բաժնի որոշակի հատվածը ստեղծել է Խմբագրող մասնակիցը «CEE Spring 2024» նախագծի շրջանակներում Բելառուսի առաջարկած ցուցակի Տնտեսություն բաժնից։

Աղավաղված թարգմանություն[խմբագրել կոդը]

Ռուսերեն բնագրի Сдача здания была перенесена на 2016 год․․․ Сдача здания была перенесена на 15 апреля 2018 года նախադասությունները թարգմանվել են Շենքի մատակարարումը հետաձգվեց մինչև 2016 թվականը․․․ Շենքի մատակարարումը հետաձգվել է 2018 թվականի ապրիլի 15-ին․․․ @ Slava Sahakyan70 (քննարկում) 03:47, 13 Հունիսի 2024 (UTC)[reply]

Հարգելի՛ Slava Sahakyan70, շնորհակալություն Ձեր աչալուրջ դիտարկումների և մանրամասն ուսումնասիրության համար։ Վիքիպեդիան, ինչպես գիտեք, ազատ հանրագիտարան է, որը կարող եք խմբագրել և լավարկել հենց անձամբ Դուք, քանի որ չկան «իմ և քո» հոդվածներ։ Ձեր ներդրումը ավելի արժեքավոր կլիներ, եթե կատարեիք Ձեր գտած փոփոխությունը, գնահատանքի արժանի կլիներ, եթե չպիտակեիք քննարկումը։ Ազատ եք նաև հոդվածը «վատորակ» թարգմանության ներկայացնելու և ջնջման ներկայացնելու, նույնը վերաբերում է այս քննարկմանը։ Բովանդակային առումով ասեմ, որ հայերենը բառացի թարգմանություններ չի ընդունում, այդուհանդերձ քննարկելի է յուրաքանչյուր տարբերակ, իսկ ոչ բովանդակային մասով ասեմ, որ առաջին անգամն է՝ տեղեկացնում եմ, որ չեմ արձագանքելու այս տեսակի ու որակի քննարկումներին։ Բարին ընդ Ձեզ։ --Խմբագրող (քննարկում) 05:18, 13 Հունիսի 2024 (UTC)[reply]

Պատասխան Խմբագրողին[խմբագրել կոդը]

Խնդիրն այն է, որ բովանդակային այս կարգի սխալների, թերությունների վերացման կամ գոնե նվազեցման համար պայքարը թողած՝ առավել կարևորվում է կատեգորիաների ,,կատարելագործումը,,։ Մինչդեռ ակնհայտ է, որ միայն թարգմանության որակի բարձրացման շնորհիվ կարող ենք հասնել հայերեն Վիքիպեդիայի հեղինակության բարձրացմանը։ @ Slava Sahakyan70 (քննարկում) 08:45, 13 Հունիսի 2024 (UTC)[reply]