Քննարկում:Իրատես

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պարբերականի անունն է «Իրատես de facto»։ Ոչ մի տեղ չեմ նկատել այն լրիվ հայատառ գրությամբ։ Գործածակա՞ն է այն արդյոք։ Եթե ոչ, ապա, լիովին համաձայն լինելով, որ «Իրատես դե ֆակտո» գրելաձևը շատ ավելի նախընտելի կլիներ, կարծում եմ մենք Վիքիփեդիայում իրավունք չունենք որևէ թերթի կամ վանկացած այլ իրավական սուբյեկտի անվանումը փոխել։ Առաջարկում եմ վերադարձնել նախկին տարբերակին։ --Vacio 09:13, 26 Ապրիլի 2011 (UTC)[reply]

Հայաստանի Հանրապետությունում ըստ լեզվի մասին օրենքի, բոլոր կազմակերպությունները, ընկերությունները և այլն պիտի գրանցվեն հայատառ: Ըստ այդմ, կարծում եմ այդ թերթն էլ նույնպես պիտի գրանցված լինի: Սակայն դա միայն ՀՀ-ում արտադրվածների մասին է: Ընդհանուր առմամբ, որպես հոդվածի անվանում, հայերեն Վիքիփեդիայում կարծում եմ միայն պետք է օգտագործվի հայատառ անվանումներ: Կարելի է այլատառ անվանումը նաև նշել հոդվածում, և այլատառ անվանումից վերահղում տեղադրել հոդվածին, և այդպիսով դա լիովին գործածական է՝ ցանկացած համացանցային որոնում բերելու է տվյալ հոդվածը, և որոնողը հեշտությամբ գտնելու է այն, նաև հոդվածի տեքստում կամ տեղեկաքարտ կաղապարում հեշտությամբ կարող է ծանոթանալ այլատառ գրելաձևին: Իմ սիրած վերջին նկատած օրինակը Քիս երաժշտական խմբի օրինակն է: Այս խմբի անվանումը արաբերեն և պարսկերեն Վիքիում՝ كيس, կոռերեն Վիքիում՝ 키스, հինդի Վիքիում՝ किस, եբրայերեն Վիքիում՝ קיס, քանադաերեն Վիքիում՝ ಕಿಸ್, բուլգարերեն Վիքիում՝ Кис, ճապոներեն Վիքիում՝ キッス, թելուգու Վիքիում՝ కిస్, թաիլանդերեն Վիքիում՝ คิส, և մի խոսքով՝ բոլոր ոչ լատինատառ գրվող Վիքիներում բացի ռուսերեն և մի քանի այլ կիրիլիկ այբուբեն օգտագործող և ռուսերեն Վիքիից պատճենող Վիքիների մոտ գրվում է յուր տառերով: Սակայն չգիտես ինչու հավատացած եմ, որ մեր մոտ առաջին անգամ այն գրվելու է այսպես՝ KISS և ոչ ՔԻՍ կամ Քիս: Հայերեն մտածելակերպը կարելի է ամփոփել այսպես՝ անենք բոլոր այն ինչ ռուսերենում են անում: Այլ պարզ օրինակներ են Կոլա Կոլա շշերը: Ցանկացած լեզվով կարող եք այն գտնել՝ թե՛ գովազդները, թե՛ շշերը, էլ վրացերեն, էլ թաիլանդերեն, էլ արաբերեն: Բայց Հայաստանում երբևէ նկատել ե՞ք, որ մեծ հայատառով Կոլա Կոլա գրած չէ, այլ՝ անգլերեն (և ոչ միայն լատինատառ, այլ հենց անգլերեն, k->c), իսկ Կոլա Կոլա հայատառ տարբերակը մի փոքր, աննկատ տեղում է նշված: Ինչո՞ւ, վրացերեն շուկան այդքան ավելի մեծ չէ հայկականից, ապա ինչո՞ւ նույնիսկ վրացերենը կա, բայց հայերենը՝ ոչ: Պատասխանը պահանջի մեջ է, և որևէ լեզվով խոսողների/գրողների սեփական կամ այլ տառերին նախապատվություն տալու մեջ է: Chaojoker 09:54, 26 Ապրիլի 2011 (UTC)[reply]
Մեկ բան էլ՝ որևէ բանի անունը հայատառ գրելը չի նշանակում դրա անվանումը փոխել: Ոչ ոք որևէ ընկերության, խմբիր, կամ իրավական առարկայից դուրս չէր կարողանա իրենց անունը փոխել, բացի իրենք: Chaojoker 10:02, 26 Ապրիլի 2011 (UTC)[reply]