Քննարկում:Թելեցուկ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը թարգմանվել է Անգլերեն Վիքիպեդիայի նախօրինակ «Cat's cradle» հոդվածից կամ նրա բաժնի որոշակի հատվածից:

Հեղինակ(ներ)ի ցանկը գտնվում է նախօրինակ հոդվածի խմբագրման պատմության էջում:
Այս հոդվածը ստեղծվել է #100wikidays նախագծի շրջանակներում


Կատվի ճոճք ‐ Колыбель для кошки - Cat's Cradle[խմբագրել կոդը]

Կատվի ճոճք ‐ Колыбель для кошки - Cat's Cradle Իմաստը օրորոցը չէ, Կուրտ Վոնեգուտի համանուն վեպն էլ ի նկատի ունի ճոճքը։ Վահրամ Մխիթարեան (քննարկում)

Վահրամ Մխիթարեան ջան, խնդրում եմ հայերեն աղբյուր ցույց տալ, որտեղ խաղի անունը «Կատվի ճոճք» է, որովհետև Աբեղյանի բառարանում և մի քանի այլ բառարաններում խաղի անունը «Թելեցուկ» է։ Այլ բան է, թե ինչպես պետք է անվանել Վոնեգուտի գիրքը, բայց տվյալ դեպքում խաղի անունը հայերենում թելեցուկ է։ Եթե ուրիշ աղբյուրում հղում կա, խնդրում եմ ներկայացնել։--Դավիթ () 07:36, 22 Սեպտեմբերի 2016 (UTC)[reply]
Гамак = Ցանցաճոճ, խոսակցականում կրճատ անվանում են Ճոճք։ Բնական է, որ թելերով գործած ցանցը կոչվի Ճոճք։ Խաղի անունը կարելի էր հայերենում թողնել հենց Ճոճք, սակայն Կատվի ճոճք‐ը ավելի տպավորիչ և մտապահվող անվանում է։ Մանավանդ, որ Աղայանի (Աբեղյանի) առաջարկված հայերեն անվանումն ուղղակի մտածածին կամ ռուսերենից փոխառություն է (նշվում է որպես ժողովրդական), որը միայն նկարագրական բնույթ ունի (թելով խաղ է), ոչ թե խաղի անվանում է (թելով խաղեր գուցե էլի կան կամ կլինեն)։ Մանկական ճոճք անվանումով բանաստեղծություն Պարույր Սևակն ունի։ Սա էլ խաղ է՝ Կատվի ճոճք անվանումով։ Իսկ Կուրտ Վոնեգուտի գրվածքի Կատվի ճոճք անվանումը փոքր պատճառ չէ խաղն այդպես էլ կոչելու համար։ Ռուսները նույնպես նախընտրել են Cat's Cradle‐ը թարգմանել հենց Колыбель для кошки, այլ ոչ թե թելիկներ, պարանիկներ կամ էլ թելով խաղ։ Ակադեմիական որևէ հղում այս առումով գոյություն չունի, այնպես որ պետք է սահամանափակվել պարզ տրամաբանությամբ և անվանման համապատասխանությամբ։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 16:44, 22 Սեպտեմբերի 2016 (UTC)[reply]
Պարզ տրամաբանությամբ շարժվելով. Աբեղյանը թեև գուցե ռուսերեն փոխառություն է արել, բայց տվյալ դեպքում միակ ակադեմիական աղբյուրն է, որը ներկայացված է խաղի անվան թարգմանության վերաբերյալ: Ձեր ասածները զուտ հիմնված են խաղի բնույթի ու Վոնեգուտի գրքի անվան թարգմանության վրա, որը, կներեք, բայց իմ կարծիքով զուտ ենթադրություններ են: Гамак - Ցանցաճոճ թարգմանությունը կապ չունի թեմայի հետ: Ես ձեր խմբագրումները հետ եմ շրջում:--Դավիթ () 20:08, 22 Սեպտեմբերի 2016 (UTC)[reply]
Թելով խաղը, թելով սարքած ցանցը ոչ մի կերպ օրորոց չի կարող կոչվել կամ թարգմանվել՝ դա հենց Ցանցաճոճն է։ Պնդել, որ խաղի անունը Կատվի օրորոց է, ուղղակի սխալ է՝ պիտի լինի Կատվի (ցանցա)ճոճք։ Ակադեմիական հիմնավորում Աբեղյանն էլ չունի՝ ուղղակի փոխառություն է, տառացի նկարագրություն։ Այս քննարկումը դեռևս չի վերջացել և սա ներկայացրելմ նաև Մայրենի լեզվի դասեր խմբում՝ https://web.facebook.com/groups/230828630314947/permalink/1261373247260475/ ։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 05:26, 23 Սեպտեմբերի 2016 (UTC)[reply]
Ճշտեմ։ Խոսքս «Կատվի օրորոց» անվանման մասին է, որը պիտի դարձնել «Կատվի ճոճք»։ Թելեցուկ անվանման մասին ես որևէ բան (դեմ) չեմ գրել։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 09:52, 23 Սեպտեմբերի 2016 (UTC)[reply]
Ես խնդիր չեմ տեսնում կատվի օրորոցը դարձնել կատվի ճոճք, բայց դուք հոդվածի հիմնական անվանումն եք փոխում և ներսում՝ բոլոր թելեցուկ բառերը, որը իմ կարծիքով սխալ է։ Հիմա ես բոլոր կատվի օրորոց բառերը կփոխարինեմ կատվի ճոճքով։--Դավիթ () 10:45, 23 Սեպտեմբերի 2016 (UTC)[reply]