Քննարկում:Թահրիր հրապարակ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
  • Համաձայն եմ, որ Թահրիրը հայերեն մամուլում շատ ավելի էր տարածված, սակայն արաբերեն հնչողությանը Տահռիռ կամ Տախռիռ ավելի մոտ է:--HGhazaryan 06:44, 3 Ապրիլի 2011 (UTC)[reply]
Արաբերեն «տ» հնչյուն գոյություն չունի, գոյություն ունեն երկու տեսակ «թ» հնչյուններ, և դրանով հանդերձ, որ այստեղ «թ»-ն մի քիչ կոկորդային է հնչում, միանշանակ «թ» է, և ոչ «տ» (տե՛ս օր.՝ արտասանությունը): «Հ»-ի և «խ» հնչյուններն էլ արաբերենում տարբեր տառերով են արտահայտվում, այս բառում օգտագործվում է «ح» (հ), իսկ «խ» տառը գրվում է որպես՝ «خ»: Իսկ արաբերենում իրոք «ր» հնչյուն գոյություն չունի, և միշտ էլ «ռ» հնչյունն է լսվում, սակայն հայերենում բոլոր օրինակներում, որ այս պահին իմ մտքին է հասնում այդ «ռ»-ն «ր» է տառադարձվել, ամենապարզ օրինակը հենց «արաբերեն» բառը, որ «առաբերեն» չի դարձել, կամ «Մըսրա Մելիք» և ոչ թե «Մեսռա Մելիք»: Նկատի առնելով, որ «Թահրիր»-ը նաև ամենատարածված տարբերակն է, խնդիր չեմ տեսնում հոդվածի անվանման մեջ: Chaojoker 19:44, 3 Ապրիլի 2011 (UTC)[reply]