Քննարկում:Դօրիան

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ինչու "Դորիան" հոդվածը չի համապատասխանում Վիքիփեդիայի ընդհանուր նշանակալիության ուղեցույցին[խմբագրել կոդը]

Հետևյալ քննարկումը տեղափոխվել է [1]՝ Beko մասնակցի քննարկման էջից։ Քննարկումը սկսել է Դորիան մասնակիցը--beko 20։04, 3 Հունվարի 2011 (UTC)

Ինչո՞ւ "Դորիան" հոդվածը չի համապատասխանում Վիքիփեդիայի ընդհանուր նշանակալիության ուղեցույցին, այն դեպքում, երբ այլ ժամանակակից գրողների մասին հոդվածները հանրագիտարանում տեղադրված են առանց զգուշացումների...

Վիքիփեդիայում կարծում չպետք է լինի գովազդ, մանավանդ ինքնագովազդ, ինչպիսին այս հոդվածն է։ Հոդվածում, բացառությամբ հեղինակի մասին մի քանի տեղեկություններից՝ ծննդյան օր, տեղ և մասնագիտություն (գրող, բլոգեր), նշված է բլոգոսֆերա մուտք գործելու ժամանակը, բացված և հապճեպ փակված կայքերը, ինչ-ինչ սկանդալներ։

Նեկայացված աղբյուրները մամուլից են, կամ առաջնային, և նշված տողերին աղբյուր չեն կարող հանդիսանալ, քանի որ չեն հաստատում դրանք՝

  • հեղինակի պնդմամբ, ըստ regnum-ի այս հղման՝ Դորիանը ամենակարդացվող հայ հեղինակներից է։ Իսկ regnum-ի հոդվածում միայն գրված է, որ հարցախույզի ենթարկվածները այս կամ այն չափով ծանոթ են Դորիանի ստեղծագործություններին (с творчеством Дориана в той или иной степени знакомы...)։ Եթե ծանոթ չեն մյուսներին, ապա չի նշանակում, որ Դորիանը ամենակարդացվողն է։
  • այստեղ ոչ մի խոսք չկա որ ներկայացումը 400 այցելու հավաքեց 300 հոգանոց դահլիճում` դռների ետևում թողնելով ներկա գտնվել ցանկացողների մի հոծ բազմություն ևս, բայց նշված է որպես աղբյուր։
  • որպես աղբյուր հանդիսացող «Արհեստական արբանյակը» հաջող մեկնարկ ունեցավ հոդվածում մամուլի կողմից դրական արձագանքները չեն երևում, միայն հեղինակի և ներկայացման ռեժիսոր Ֆրունզե Գևորգյանի կարծիքներն են։--beko 20։04, 3 Հունվարի 2011 (UTC)

--- Շատ շնորհակալ եմ բացատրությունների համար, հոդվածը կխմբագրվի։ Սակայն մի ճշտում՝ հոդվածը գրվել է Դօրիանի ադմինիստրատիվ խմբի կողմից, ինչը չեմ կարծում, թե կարելի է ինքնագովազդ համարել։

Խմբագրական պատերազմ[խմբագրել կոդը]

Խմբագրական պատերազմի է արդեն նմանվում այս հոդվածի ջնջման կամ թողնելու հարցը։ Ճիշտ չի լինի արդյոք որոշ ժամանակով պաշտպանել այս էջը, մինչև համապատասխան որոշում կընդունվի հոդվածի վերաբերյալ։ --Lilitik22 (քննարկում) 18։28, 30 Ապրիլի 2013 (UTC)