Քննարկում:Արքայադուստր Դիանա

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կարծում եմ կարելի էր թողնել Դիաննա Սփենսեր, իսկ եթե վերահղել, ապա ոչ թե Դիաննա արքայադուստր Ուելսի, այլ Դիաննա, Ուելսի արքայադուստր։ Բայց ըստ իս՝ առաջինն ավելի նախընտրելի է։--Lilitik22 (քննարկում) 14։22, 9 Դեկտեմբերի 2012 (UTC)

Որքան հասկանում եմ ամուսնալուծությունից հետո նա այլևս չէր կրում Ուելսի արքայադուստր տիտղոսը։ Ամեն դեպքում, ինձ էլ է թվում, որ իրական անունը նախընտրելի է տիտղոսից։ --vacio 14:43, 9 Դեկտեմբերի 2012 (UTC)[reply]
Կարելի է գրել Դիաննա (արքայադուստր), որ տարբերվի այլ Դիանա Սփենսերներից՝ նրանք փասռորեն երեքն են։ Մյուս երկուսը հաստատ արքայադուստր չեն եղել։--Bekoքննարկում 17:15, 9 Դեկտեմբերի 2012 (UTC)[reply]
Իսկ Դիաննա անունով այլ արքայադուստրեր չկա՞ն։ Հետո կասկածում եմ, թե տեսանելի ապագայում մյուս երկու Սպենսերների մասին մեզ մոտ հոդվածներ կգրվեն․․ --vacio 17:41, 9 Դեկտեմբերի 2012 (UTC)[reply]
Ինչպես տեսնում ես անգլերենում Diana և Diane չկան։ Կարծում եմ արքայադուստրը կարելի է օգտագործել՝ քանի որ հայտնի է բոլորին արքայադուստր լինելուց հետո։--Bekoքննարկում 17:55, 9 Դեկտեմբերի 2012 (UTC)[reply]
Այս երկուսը գուցե նույնպես կարող են հավակնել Դիաննա (արքայադուստր) հոդվածին․ ru:Фюрстенберг, Диана фон, fr:Diane d'Orléans։ --vacio 18:25, 9 Դեկտեմբերի 2012 (UTC)[reply]
Երկրորդը հաստատ։ Փաստորեն սխալ չէ Դիաննա արքայադուստր Ուելսի տարբերակը։--Bekoքննարկում 18:34, 9 Դեկտեմբերի 2012 (UTC)[reply]

Իշխանուհի ոչ թե արքայադուստր[խմբագրել կոդը]

Prince և Princess տիտղոսները հայերենում թարգմանվում են համապատասխանաբար արքայազն, իշխան և արքայադուստր, իշխանուհի՝ կախված կոնտեքստից։

Prince/Princess of Wales տիտղոսների դեպքում հայերեն ճիշտ տարբերակներն են Ուելսի իշխան/իշխանուհի։ Տես օրինակ՝ հետևյալ բառարաններում. http://nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=60&dt=EN_HY&query=prince http://nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=65&dt=EN_HY&query=prince

Նույն ձև՝ օրինակ՝ արքայազն Չարլզ, որովհետև Չարլզը միապետի որդի է, բայց Ուելսի իշխան Չարլզ։

Ոչ թե արքայադուստր, այլ՝ իշխանուհի[խմբագրել կոդը]

Դիանան արքայադուստր չէր, իշխանուհի էր. նրա հայրը արքա չի եղել երբևէ: Ավելացնեմ, որ տեքստում քիչ չեն անհարթությունները, մինչև անգամ՝ ճչացող սխալները:--Slava Sahakyan70 (քննարկում) 17:15, 20 հունվարի 2023 (UTC)[reply]