Քննարկում:Դեյվիդ Լինչ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Չնայած քննարկման էջը ստեղծում եմ այս հոդվածում, սակայն խոսքս միայն սրան չի վերաբերվում: Խոսքը գնում է օտարազգի կինոնկարների անվանումների և նրանց հայատառ տարբերակների մասին: Միթե ավելի ճիշտ չի լինի գրել միայն լատինատառ անվանումները հետագա էջերի ստեղծումով հենց լատիներեն տառեր կիրառելով: Գտնում եմ ավելի գրագետ կլինի անվանումները թարգմանել հայերեն լեզվով և նոր միայն ներկայացնել հեդվածում. Օր` Լոսթ Հայվեյ (Lost Highway) 1997 թ.-ի փոխարեն Կորած ճանապարհ (Lost Highway) 1997 թ. կամ Կորած մայրուղի (Lost Highway) 1997 թ. թարգմանության տարբերակը թող ընտրի հոդվածի հեղինակը:
--Stamboltsyan 21:59, 18 Հունվարի 2010 (UTC)

Ողջույն, դա «ցավոտ» հարց է, որ մի քանի անգամ քննարկվել է, բայց ոչ մի եզրակացության ու համաջձայնության չենք հասել։ Քննարկումներին կարող ես ծանոթանալ այստեղ և այստեղ։ Բացի դրանից ռեալում էլ ենք փորձել քննարկել, բայց նույնպես արդյունքի չենք հասել։ Եթե ինչ որ մտքեր կան այս հարցով, խնդրում եմ արտահայտվիր։ Դա կարելի է անել, նույն խորհրդարանում։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 03:15, 19 Հունվարի 2010 (UTC)