Քննարկում:Գորշ վզիկ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը թարգմանվել է Ռուսերեն Վիքիպեդիայի նախօրինակ «Серая Шейка» հոդվածից կամ նրա բաժնի որոշակի հատվածից:

Հեղինակ(ներ)ի ցանկը գտնվում է նախօրինակ հոդվածի խմբագրման պատմության էջում:

Հարգելի Voskanyan, մենք հաճախ ենք թարգմանելիս շփոթում գույները: Նշված ֆիլմը վաղուց հայտնի է «Գորշ վզիկը» վերնագրով, քանզի серый բառը թարգմանվում է որպես գորշ (օրինակ՝ серый волк - գորշ գայլ): Իսկ մոխրագույնը ռուսերենում կլինի пепельный, այսինքն пепель - մոխիր (օրինակ՝ пепельница - մոխրաման): Հայերեն Վիքիպեդիայում «Մոխրագույն» հոդվածը սխալմամբ կապված է օրինակ՝ ռուսերեն «Серый цвет» (Գորշ գույն) հոդվածին... Տվյալ դեպքում կամ վերնագիրը պետք է փոխվի, կամ գույնը համապատասխանեցվի հոդվածին... Ամեն դեպքում, մուլտֆիլմը ինձ լավ ծանոթ է և ես այն նույնպես հիշում եմ «Գորշ վզիկը» վերնագրով: Մեկ խնդրանք. Ձեր կողմից խմբագրված «Ձեռնոց (մուլտֆիլմ)» հոդվածը ճիշտ կլիներ վերնագրել «Ձեռնոցը (մուլտֆիլմ)» տարբերակով: Ինձ թվում է Դուք հասկացաք թե ինչ եմ ուզում ասել: Նախապես շնորհակալ եմ և հետաքրքիր խմբագրումներ եմ ցանկանում: Հարգանքներով՝ --Որոտ (քննարկում) 23:49, 4 Նոյեմբերի 2018 (UTC)[reply]

Շնորհակալություն, հարգելի՛ Որոտ, երկուսն էլ ուղղեցի։--Voskanyan (քննարկում) 04:47, 5 Նոյեմբերի 2018 (UTC)[reply]