Քննարկում:Գյուլիստանի բերդ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը ստեղծվել է «Հայաստանի հուշարձաններ» նախագծի շրջանակներում։


Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հոդվածի աղբյուրը տպված է խորհրդային տարիներին և այն ժամանակ Ադրբեջանական ԽՍՀ-ն մեր «եղբայր» հանրապետությունն էր, ապա հոդվածում տեղ գտած որոշ բառեր պետք է ուղղել: Եթե այժմ մենք ընդունում ենք, որ բերդը պատկանում է Արցախին և ոչ թե Ադրբեջանին, ապա կարիք չկա Ինջա գետակի անունը արտագրել ադրբեջանական Ինջաչայ ձևով: Հարկ չկա նշել նաև «այժմ Գյուլուստան» ադրբեջանական ձևը: Մեզ պարզապես չպետք է հետաքրքրի, թե ադրբեջանցիներն ինչպես են այն այժմ կոչում, դա Արցախինն է: Եվս մեկ նշում. եթե ըստ պատմական աղբյուրների բերդը պատկանել է Մելիք-Բեգլարյաններին, ապա «Մելիք Բեդլար Ա» անվանումը հավանաբար սխալ է: Բեդլարի փոխարեն պետք է գրվի Բեգլար: Ըստ իս, աղբյուրում տպագրական սխալ է եղել: Իսկ «ահակին» բառ հայերենում չկա: Գուցե «ահագին», որը սակայն նույնպես հանրագիտարանային բառ չէ:--Որոտ (քննարկում) 07:21, 23 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]

Որոտ ջան, շնորհակալություն դիտարկումներիդ համար, դրանք շատ կարևոր են։ Ունենք {{զգուշացում ՀՍՀ}} կաղապարը, որը նախատեսված է նման դեպքերի համար, կարելի է պիտակել հոդվածը։ Ինչ վերաբերում է հոդվածում ադրբեջանական տեղանունների օգտագործմանը, ես կարծում եմ, որ այդ ձևը պետք է օգտագործել շատ խիստ դեպքերում (օրինակ եթե հանրությանը բնակավայրը մեծապես հայտնի է այլ անվամբ, [վերջերս մեր մոտ անվանափոխված Ցոլակերտ հոդվածը լավագույն օրինակն է])։ Բեգլար բառում վրիպակն ուղղեցի, իսկ «ահակին»-ը փոխարինեցի «մեծ»-ով։ --@ջեօ (քնն․) 07:43, 23 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]

Հարգելի GeoO, հանրագիտարանում գետակի անունը գրված է Ինջա, իսկ բերդը` Գյուլիստանի բերդ: Ցոլակերտի դեպքում համաձայն եմ, քանի որ այն այժմ գտնվում է Թուրքիայում, իսկ Արցախը այժմ մերն է և Արցախի ադրբեջանական տեղանունները վերանվանվել են: Եթե համաձայն ես, հոդվածում կան այլ սխալ արտահայտություններ, կարող եմ ուղղել:--Որոտ (քննարկում) 08:02, 23 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]

Որոտ ջան, միայն շնորհակալ կլինեմ։ --@ջեօ (քնն․) 08:03, 23 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]