Քննարկում:Գագիկ Սարուխանյան

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գագիկ Սարուխանյան[խմբագրել կոդը]

Գագիկ Սարուխանյանի մասին հոդվածը գրված է օբյեկտիվորեն։ Եթե որևէ կասկած կա օբյեկտիվության առումով, ապա կասկածի տակ է նաև Եվրոպայի Խորհրդի Մարդու Իրավունքների Դատարանի օբյեկտիվությունը, որը որոշում է կայացրել հօգուտ ՀՀ քաղաքացի, հայ քաղաքական գործիչ Գագիկ Սարուխանյանի՝ ընդդեմ ՀՀ իշխող ռեժիմի, որն այն ժամանակ գլխավորում էր Ռ․ Քոչարյանը։ Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 09:33, 13 Նոյեմբերի 2023 (UTC)[reply]

Լուսանկարի մասին[խմբագրել կոդը]

Հարգելի Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, լուսանկար կարող է վերբեռնել միայն լուսանկարողը կամ հեղինակային իրավունքներին տիրապետողը։ Որպես ազատ լուսանկար էլ մեր վիքիպեդիայում չենք կարող վերբեռնել, ուրիշի լուսանկարածը որովհետև Գագիկ Սարուխանյանը ողջ է, և հնարավորություն կա նրան լուսանկարելու։ ԲեքոՔննարկում 10:45, 13 Նոյեմբերի 2023 (UTC)[reply]

Յարգելի ԲեքոՔննարկում՝ պարոն Մհեր Բեքարեան։ Ես շնորհակալ եմ Ձեր արձագանքի համար։ Տեղեակ եմ լուսանկարների վերաբերեալ Վիքիպեդիայի քաղաքականութեան մասին։ Այդուհանդերձ, քանի որ լիովին վստահում եմ Ձեր մասնագիտական իմացութիւններին և Հայերէն Վիքիպեդիայում ադմինիստրատորի Ձեր հեղինակութեանը, ուստի հենց Ձեզ եմ դիմել, որպէսզի հարցին որևէ լուծում գտնենք։ Օրինակ՝ գուցէ կարող ենք վերցնել և յօդուածում տեղակայել Եւրոպայի Խորհրդի Մարդու Իրաւունքների Դատարանի, ինչպէս նաև Եւրոպայի Խորհրդի Նախարարների Խորհրդի կայքերում տեղադրուած լուսանկարը, որը առկայ է նաև պարոն Գագիկ Սարուխանեանի ֆէյսբուքեան էջերից մէկում։ Քանի որ հենց այդ լուսանկարը բազմաթիւ անգամներ և տարատեսակ աղբիւրներում հրապարակուած է, գուցէ որևէ սահմանափակում չի լինի հենց այդ լուսանկարի՝ Վիքիպեդիայում հրապարակման համար։ Այդ լուսանկարը ասելով ահա նկատի ունեմ սա՝ www.facebook.com/gagik.saruxanyan https://www.facebook.com/photo/?fbid=1740113922841584&set=a.152285361624456 Եթէ դա էլ հնարաւոր չէ, ապա գուցէ ես կապուեմ պարոն Սարուխանեանին, և խնդրեմ՝ որևէ լուսանկար ուղարկի, ուղեկցելով իւր պաշտօնական գրաւոր թոյլտւութեամբ։ Կանխաւ շնորհակալ եմ Ձեր պատասխանի և հնարաւոր օգնութեան համար։ --Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 06:52, 20 Նոյեմբերի 2023 (UTC)[reply]
Եթե Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների դատարանի կայքում նկարները ազատ իրավունքով են դրված, ապա կարող ենք այնտեղից վերցնել, բայց ֆեյսբուքի լուսանկարները ազատ չեն։ Սարուխանյանը կամ նրա ծանոթներից մեկը կարող է որևէ տեղ չօգտագործված լուսանկար վերբեռնել Վիքիպահեստ։--ԲեքոՔննարկում 08:06, 20 Նոյեմբերի 2023 (UTC)[reply]
Շնորհակալ եմ: Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 21:04, 14 փետրվարի 2024 (UTC)[reply]