Քննարկում:Ավելի քան 100 միլիոն օգտատեր ունեցող սոցիալական համայնքների ցանկ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անվանում[խմբագրել կոդը]

«Սոցիալական համայնք» արտահայտությունը մի փոքր անհասկանալի/անիմաստ եմ գտնում։ Բացի այդ առաջարկում «100 միլիոնից ավել օգտագործողներով վիրտուալ համայնքների ցանկ» անվանումը։ «Օգտատեր»–ի ծագումը, իմաստը այն ժամնակ երբ կա և երկար ժամանակ է կիրառվում էր «օգտագործող» եզրը, երբեք չստացվեց պարզել, այն գործածողներից։ Ու թե, որքան Սկայպի օգտագործողներին կարելի է համարել վիրտուալ համայնք, իմ համար հարցական է։--Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 22:00, 25 Սեպտեմբերի 2012 (UTC)[reply]

Վերանվանման հետ համաձայն եմ։ Պարզապես ես ուզում էի, որ վերնագիրը կարճ լինի։ Ձեր առաջարկած վերնագիրը կարճ է և հասկանալի։ Ինչ վերաբերվում է սկայպին, ապա այո, այն վիրտուալ համայնք է, բայց ոչ սոցիալական ցանց։ Դրա միջոցով մարդիկ կարողանում են շփվել միմյանց հետ։ Բայց այն սոցցանց չէ։ --Hamlet Muradyan քնն. 08:08, 26 Սեպտեմբերի 2012 (UTC)[reply]

Աղյուսակից պարզ չէ, թե ինչ ամսաթիվ է այնտեղ։ Կարելի է մտածել, որ 100 միլիոնի շեմը հաղթահարելու ամսաթիվն է, բայց փաստորեն ավելի մոտ է, նշված աղբյուրի ամսաթվին, բայց հաճախ ոչ էլ դա է։ Առաջինը իմաստալից կլիներ, սակայն այժմ դա չէ, իսկ աղբյուրի ամսաթիվը այդքան կա ծանոթագրության մեջ և այդքան կարևոր չէ, որ առանձին սյունակ հատկացնենք։--Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 22:00, 25 Սեպտեմբերի 2012 (UTC)[reply]