Քննարկում:Ալմա մատեր
Արտաքին տեսք
Այս հոդվածի անվանումը չի կարող սնող մայր լինել
[խմբագրել կոդը]Սնող մայրը բառացի թարգմանությունն է, սակայն եզրի իմաստը չի փոխանցում։ Աշխարհում միլիարդավոր սնող մայրեր կան սակայն նրանք Ալմա մատեր չեն։ --Lilit Gabyan 15:47, 21 Ապրիլի 2010 (UTC)
- «Սնող մայր» արտահայտությունը Հ. Սիմոնյանի «Լատիներեն թևավոր խոսքերի բառարան» գրքույկում բերված թարգմանությունն է: Կարծում եմ նախկան անգլերենում լատիներենից եկած ընդունված արտահայտություն դառնալը, հին Հռոմում արտահայտությունը նաև վերաբերել է այդ միլիարդավոր սնող մայրերին: Եվ դրա մեջ ոչ մի խնդիր չեմ տեսնում: Chaojoker 16:37, 21 Ապրիլի 2010 (UTC)
- Օյ քավ լիցի, անշուշտ, սնող մայրերի մեջ որևէ խնդիր տեսնելը, ամենաքիչը անմարդկային կլիներ։ Ես շատ ուրախ եմ Հ. Սիմոնյանի «Լատիներեն թևավոր խոսքերի բառարան» գրքույկի գոյության համար։ Չէի՞ք հուշի արդյոք տպագրության տարեթիվը։ Բայց Հ.Սիմոնյանի հեղինակավոր խոսքը չի բացառում հայերենում նաև «ալմա մատեր» արտահայտության լատինահունչ օգտագործումը։ Օրինակ.
ALMA MATER լատ. (ալմա մատեր). «սնող մայր» ալմա մատեր գործ է ածվում այն բարձրագույն դպրոցի մասին, որտեղ սովորել է խոսողը .... և այլն.... համալսարանական ընկերները հանդիպելիս հիշում են ալմա մատերը;| Հայկական ՍՍՌ Գիտությունների Ակադեմիա, Լեզվի ինստիտուտ 1958թ. քառահատոր բառարան ակադեմիկոս Ա.Ս.Ղարիբյանի խմբագրությամբ հատոր 4, էջ 787, ձախ սյունակի վերին հինգերորդ տողը
--Lilit Gabyan 23:59, 21 Ապրիլի 2010 (UTC)
- «Չէի՞ք հուշի արդյոք տպագրության տարեթիվը։»
- Անշուշտ, հարգելիս, այն տպագրվել է 2007 թվականին Երևանում, «Էդիթ Պրինտ» հրատարակչության կողմից: Շնորհակալություն մեջբերման համար: Դա շատ մոտիկ է գրքույկում բերված բացատրության՝
Alma mater - «Սնող մայր». բարձրագույն դպրոցի ավանդական պատկերավոր անունը իր սաների համար: Նաև՝ Alma parens |
- Թվում է, թե երկու արտահայտություններն էլ հայերենում գոյություն ունեն, մեկը թարգմանությունը, և մեկը լատիներենի տառադարձումը, ըստ որի նրանցից որևէ մեկը կարելի է ընտրել հոդվածի անվանման համար: Որպես ընդհանուր կանոն, անձամբ ավելի կողմ եմ հոդվածը հայերեն տարբերակով անվանել հայերեն հանրագիտարանում, և տառադարձված տարբերակից վերահղում թողնել, քան հակառակը: Դուք ի՞նչ կարծիքի եք: Chaojoker 18:45, 22 Ապրիլի 2010 (UTC)
- Այստեղ խնդիրներից մեկը ընդհանուրից մասնավորի թե մասնավորից ընդհանուրի մոտեցման մեջ է։ Ինչպես վերը գրել եմ մարդկության կեսը կյանքի ընթացքում սնող մայրեր են եղել և են, բայց «ալմա մատեր» ընդունված է անվանել միայն համալսարաններիին և ակադեմիաներին։ Ավելի ցածր մակարդակի կրթական հաստատություններին ինչպես օրինակ դպրոցներին ու քոլեջներին անգամ «ալմա մատեր» ընդունված չի անվանել: Երկրորդը՝ սնող մայրը այդ արտահայտության տարբերակը չի այլ զուտ թարգմանությունն է։ Եթե հոդված գրվեր Սնող մայր անունով ապա առաջին հերթին պետք է գրվեր այդ եզրի ուղղակի ֆիզիոլոգիական, սոցիալական, տնտեսական, ընտանեկան, մարդկային, բարոյական և այլ նշանակությունների մասին և այդ հոդվածում նույնիսկ իմաստ էլ չէր ունենա նշել որ լատիներեն սնող մայրը ալմա մատեր է։ Հետո ինչ, որ լատիներեն այդպես է, բա անգլերեն, ռուսերեն, արաբերեն, չիներեն ոհւնարեն և այլն ինչու չենք գրում։ Ուստի հոդվածը քանի որ ոչ թե հայերեն «սնող մայր» արտահայտության մասին է նախատեսված, ոչ էլ հայերենից լատիներեն թարգմանության հոդված է այլ զուտ «ալմա մատեր» արտահայտության մասնավոր իմաստի համար է, միանգամայն կարող է լինել հենց այդպես։ Եվ դա վերաբերում է նաև ուրիշ բազմաթիվ դեպքերի։ Դա ոչ մի հայերեն հանրագիտարանի ոչ միայն չի կարող խանգարել այլ հենց հանրագիտարանային ճիշտ մոտեցումը դա է։ Oրինակ ԲՈՐՍԱ բառը։ Լատիներենից հայերեն թարգմանությամբ այն նշանակում է տոպրակ, քսակ, պարկ։ Բայց պարզ է որ Բորսա որպես արժեթղթերի կամ հումքերի առք ու վաճառքի շուկայի մասին հոդվածի անունը չեք առաջարկի դնել Տոպրակ կամ Քսակ, որպեսզի տակը գրվի թե դա նաև լատիներեն հնչում է բորսա իսկ այ այդ բորսան հենց այն արժեթղթերի առք ու վաճառքի շուկան է, որի մասին հիմա դուք կկարդաք։ Չէ՞։ Ուստի քանի որ Վիքիփեդիան բառարան չի, հայերեն տարբերակի կամ թարգմանության ընդհանուր կանոնը որպես հոդվածների անվանում արդարացված չի։
- Ես կասեի արդարացված չի նաև անպայման բոլոր այլալեզու բառերն ու արտահայտություները հայատառ դարձնելը որպես հոդվածի անուն hատկապես, երբ դա վերաբերում է համառոտագրված այլալեզու անվանումներին օրինակ հոդված HSBC կամ Unix կամ CC+ կամ IBM կամ թեկուզ ձեր նախաձեռնած (չեմ ասում ձեր) ԼաբՎԻՈՒ հոդվածը։ Դա ոչ միայն ավելորդ լեզվական պուրիզմ է այլ ուղղակի դժվարացնում է և գրողների գործը և անհարմար է դարձնում հանրագիտարանից օգտվելը։ «Ալմա մատեր» և նման այլ բառեր որոնք հայատառ արդեն ընդունված է գրել իհարկե ճիշտ է հայատառ գրել ես ինքս պատրաստվում էի վերահղել հայատառ տարբերակի, ուրիշ օրինակներ՝ ՆԱՏՕ, ՅՈՒՆԻՍԵՖ, Միքրոսոֆթ, Սիմենս, Մաքինթոշ, Մերսեդես և այլն։ Բայց հիմա պատկերացրեք ինչ-որ մեկը ուզում է LabVIEW-ի մասին հոդված կարդալ հայերեն վիքիում, որտեղից պիտի իմանա որ LabVIEW հոդված կա որը դուք հայատառ անվանել եք ԼաբՎԻՈՒ, իսկ ինչու չեք անվանել ԼաբՎՅՈՒ կամ ԼԱԲՎԻՈՒ կամ Լաբվյու կամ Լաբվիու կամ «Լաբ-Վի-Այ-Ի-Դաբլյու»։ Կամ HSBC հիմա ինչ է հոդվածը այդ բանկի մասին պետք է լինի «էյչ-Էս-Բի-Սի»՞ թե «էյջ-Էս-Բի-Սի»՞ և ուրեմն «Սի-Սի-պլյուս»՞ և «Այ-Բի-Էմ»՞ և այլն։ Դա ճիշտ հանրագիտարանային մոտեցում չէ։ Որոշ բառեր և արտահայտություններ, որոնք այլալեզու ծագում ունեն և միջազգայնորեն ընդունված անվանումներ են ճիշտ է հենց իրենց տառերով գրելը։ Բնականաբար արդեն հոդվածի առաջին իսկ տողում կգրվի թե բառը հայերեն ինչպես է հնչում, ինչպես է թարգմանվում և բնականաբար հոդվածը այդքանով չի սահմանփակվելու։ Մեկ ընդհանուր կարծր մոտեցման տակ ամեն ինչ դնելը սխալ է, առավել ևս Վիքիփեդիայի նման ազատ հանրագիտարանում։--Lilit Gabyan 05:02, 23 Ապրիլի 2010 (UTC)
Առաջարկում եմ հոդվածի անունը փոխել ասենքՄայր կրթօջախ: ERJANIK 06:55, 7 Ապրիլի 2012 (UTC)