Քլեր Սմիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քլեր Սմիթ
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբեր 1978 (45 տարեկան)
ԾննդավայրԱնտրիմ, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունHighbury College?
Մասնագիտությունշեֆ խոհարար և գործարար
ԱշխատավայրRestaurant Gordon Ramsay?, Michelin House?, Gidleigh Park?, The French Laundry?, Le Louis XV?, The Waterside Inn?, Restaurant Nathan Outlaw? և Per Se?
Պարգևներ և
մրցանակներ
Բրիտանական կայսրության շքանշան
 Clare Smyth Վիքիպահեստում

Քլեր Սմիթ (անգլ.՝ Clare Smyth, սեպտեմբեր 1978, Անտրիմ, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն), շեֆ խոհարար Հյուսիսային Իռլանդիայում։ Նա, իր կողմից հիմնված Քեր ռեստորանի շեֆ խոհարարն է, որը բացվել է 2017 թվականին և ստացել Միշլենի 3 աստղ։ Նախկինում, նա եղել է Գորդոն Ռամզի ռեստորանի շեֆ խոհարարը 2012-2016 թվականներն, իսկ 2013 թվականին արժանացել է «Տարվա խոհարար»[1] մրցանակին և գնահատվել է «գերազանց»[2]։ Սմիթը նաև մասնակցել է հեռուստաշոուների, ինչպիսիք են Masterchef[3] ևSaturday Kitchen[4] Սմիթը նաև աշխատել է արքայազն Հարիի և Մարքլի հարսանիքի ժամանակ՝ 2018 թվականին[5]։

2017 թվականին Սմիթը բացեց իր առաջին ռեստորանը՝ Կորեն, Լոնդոնում։ 2021 թվականինայն Michelin Guide-ում այն արժանացել է Միշլենի երեք աստղի[6][7], ինչը իրեն դարձրեց առաջին հյուսիսիռլանդացի[8] կինը, ում ռեստորանն արժանացել է Միշլենի երեք աստղի[9][10]։ Իր երկրորդ ռեստորանը՝ Օնկոեն, բացոել է 2021 թվականին Սիդնեյում։ Երբ 2022 թվականին Օնկորեն արժանացավ Three Hats մրցանակին, Սմիթը դարձավ առաջին կին խոհարարը և ընդհանուր առմամբ երկրորդը, ով նվաճեց երեք Միշլեն աստղ և դարձավ երեք գլխարկ ունեցող խոհարար։ Այդ մասին նաև նշվեց այն ժամանակ, երբ նա հրավիրված «ուտեստի ժյուրի» էր MasterChef Australia-ի 15-րդ եթերաշրջանում[11]։

Երիտասարդ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սմիթը մեծացել է Անտրիմ շրջանի գյուղերից մեկում։ Նա երեք երեխաներից կրտսերն է, հայրը՝ ագարակատեր Ուիլամն էր, իսկ մայրը ՝ Դորինի, որը մատուցողուհի էր աշխատում տեղի ռեստորանում[12]։

Տասնհինգ տարեկանում Սմիթը արձակուրդների ժամանակ աշխատանքի է անցել տեղի ռեստորանում՝ ոգեշնչելով ինքն իրեն դառնալ խոհարար։ Տասնվեց տարեկանում նա թողեց դպրոցը ՝ Հեմփշիր նահանգի Պորտսմութ քաղաքի Հայբերի քոլեջի սննդի ոլորտում սովորելու համար[13]։

Խոհարարական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոհարարական քոլեջում[12], սովորելիս Սմիթը աշխատում էր Գրեյշոթ Հոլում, Սուրեյում[14]։ Նա թողել է այդ պաշտոնը, որպեսզի լրիվ դրույքով աշխատի Թերենս Կոնրանի ռեստորանում, Միշլեն Հաուսում, որը գտնվում է Լոնդոնում։ Դրան հաջորդեց Ավստրալիայում վեց ամիս աշխատանքը սննդի կազմակերպությունում, իսկ Մեծ Բրիտանիա վերադառնալուն պես նա սկսեց աշխատել մի շարք ռեստորաններում, ներառյալ Վոթեռսայդ Իննը և Գիդլեյ պարկը[13]։ Նա աշխատել է Քորնուոլ նահանգի Ռոք քաղաքի Էնդոկ հյուրանոցի ռեստորանում, սկզբում որպես գլխավոր խոհարարի օգնական, այնուհետև գլխավոր խոհարար։ Այնտեղ գտնվելով, նա արժանացել է տարվա երիտասարդ Cornish Fish Chef-ի տիտղոսին։

2002 թվականին Գորդոն Ռեմզեյը Սմիթին առաջարկեց պաշտոն Գորդոն Ռամսեյ[15] ռեստորանում։ 2007 թվականին նա նշանակվեց որպես Գորդոն Ռամսե ռեստորանի նոր գլխավոր խոհարարը,դառնալով Միացյալ Թագավորությունում առաջին կին խոհարարը, որը ղեկավարում էր Միշելնի երեք աստղերով ռեստորանը։ Բրիտանական Միշլենի աստղեր ունեցող 121 ռեստորաններից նրա նշանակման պահին միայն յոթն ուներ կին գլխավոր խոհարարներ։ Նա հեռացել էր Ռեմսեյ ռեստորանից մեկուկես տարի աշխատելու Ալեն դե Լուիս XV ռեստորանում Մոնակոյում, նախքան Մեծ Բրիտանիա վերադառնալը որպեսզի ղեկավարի Չելսիում գործող ռեստորանը։

2013 թվականին Սմիթը ճանաչվել է Good Food Guide-ի «Տարվա ազգային խոհարար»[1]։ Սմիթը հանդիսացելլ է Բրիտանական կայսրության շքանշանի անդամ (MBE) 2013 թվականի ծննդյան պատվավոր մրցանակաբաշխության մեջ՝ հյուրընկալության ոլորտում մատուցած ծառայությունների համար[16][17]։

Սմիթին շնորհվել է լավագույն տասը միավոր Մեծ Բրիտանիայի Good Food Guide-ի կողմից 2015 թ-ին[2]։

Նա 2016 թվականի Catey Awards-ի[18] մրցանակաբաշխության ժամանակ շահել է խոհարարի մրցանակը, որը նախկինում շահել էր նրա ուսուցիչը Գորդոն Ռեմզին 2000 թվականին[19]։

2016-2021: Կորե և Օնկորե[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին Սմիթը լքեց ռեստորան Գորդոն Ռամսեյը, որբեսզի բացելու իր առաջին սեփական ռեստորանը Կորեը[20]։ Կորեն բացվել է Լոնդոնի Նոթինգ Հիլ թաղամասում 2017 թվականի հուլիսին[21]։ 2018 թվականի ապրիլին Կոռը ճանաչվել է լավագույն ռեստորանը GQ Food and Drink Awards-ում[22]։

Սմիթը ճանաչվել է 2018 թվականի աշխարհի լավագույն կին խոհարարը աշխարհի 50 լավագույն ռեստորանների կողմից[15]։ 2018 թվականին Սմիթը նկարահանվեց Մեծ Բրիտանիայում նկարահանված The Final Table հաղորդման առաջին եթերաշրջանում որպես «ուտեստ ժյուրի»։

2018 թվականի հոկտեմբերի 1-ին Կոռն արժանացել է Միշլենի երկու աստղի՝ 2019 թվականի Michelin Guide-ում[23]։ 2021 թվականի Michelin Guide-ում[6][7], Կոռն արժանացել է Միշլենի երեք աստղի, ինչը նրան դարձրեց առաջին բրիտանուհին, ում ռեստորանն ունեցավ Միշլենի երեք աստղի[9][10]։

2021 թվականի սկզբին հայտարարեցին, որ Սմիթը ռեստորան կբացի Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում[24]։ Օնկորեն, Բառանգարուի Քրաուն Սիդնեյի 26-րդ հարկում, բացվել է 2021 թվականի նոյեմբերին գլխավոր խոհարար Ալան Ստյուարտի հետ համատեղ[25]։

Bloomberg-ի կողմից Օնկորեն նկարագրվել է որպես «Սիդնեյի լավագույն ռեստորան»։ Թագավարակի փոխանցումը կանխելու սահմանափակումների պատճառով Սմիթը չի կարողացել լմասնակցել բացմանը[26]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սմիթը ապրում է Ուանդսվորթում ամուսնու՝ Գրանտի հետ, ով աշխատում է ֆինանսական շուկայի ոլորտում[24]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Good Food Guide's National Chef of the Year, 2013». The Good Food Guide. Waitrose. Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.
  2. 2,0 2,1 Gerrard, Neil (2014 թ․ օգոստոսի 26). «Clare Smyth scores 10/10 in Good Food Guide at Restaurant Gordon Ramsay». The Caterer. Travel Weekly Group. Վերցված է 2015 թ․ հուլիսի 10-ին.
  3. «Is Clare Smyth The Toughest Chef Ever?». 10 play (ավստրալիական անգլերեն). 2017 թ․ հուլիսի 11. Վերցված է 2019 թ․ հունիսի 28-ին.
  4. «Saturday Kitchen: 26/02/2011». BBC Food (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 28-ին.
  5. Chandler-Wilde, Helen (2021 թ․ հուլիսի 20). «Clare Smyth: I don't know any male chef who has taken paternity leave». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 13-ին.
  6. 6,0 6,1 «Core by Clare Smyth - London: a Michelin Guide restaurant». Via Michelin. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.
  7. 7,0 7,1 «Why you will be hearing a lot about this new London Restaurant». Eater.com. Vox Media. 2017 թ․ օգոստոսի 2. Վերցված է 2018 թ․ մայիսի 3-ին.
  8. Saner, Emine. «Clare Smyth: The Irish chef with three Michelin stars – and the poshest potato ever». The Irish Times (անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 13-ին.
  9. 9,0 9,1 «Clare Smyth, UK's first female three-star Michelin winner: It's been unbelievably stressful». TheGuardian.com. 2021 թ․ հունվարի 29.
  10. 10,0 10,1 «Good news stories you might have missed this week». 2021 թ․ հունվարի 29.
  11. «Clare Smyth's Career Timeline». ClareSmyth.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 4-ին.
  12. 12,0 12,1 Day, Elizabeth (2007 թ․ դեկտեմբերի 16). «She dresses food like Picasso». The Guardian. Վերցված է 2012 թ․ հունվարի 29-ին.
  13. 13,0 13,1 «Women chefs: Clare Smyth, Skye Gyngell, Thomasina Miers, Maria Elia, Emily Watkins». The Telegraph. 2009 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2012 թ․ հունվարի 29-ին.
  14. «Gordon Ramsay eats his own words». The Telegraph. 2008 թ․ հունվարի 20. Վերցված է 2012 թ․ հունվարի 29-ին.
  15. 15,0 15,1 Aitkenhead, Decca (2018 թ․ օգոստոսի 3). «Clare Smyth, world's best female chef: 'I'm not going to stand and shout at someone. It's just not nice'». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2020 թ․ ապրիլի 21-ին.
  16. «Clare Smyth, world's best female chef: 'I'm not going to stand and shout at someone. It's just not nice'».
  17. «Top chef Smyth 'honoured' by MBE». Belfast Telegraph. 2013 թ․ հունիսի 14.
  18. «Cateys 2016 winners revealed». The Caterer (անգլերեն). 2016 թ․ հուլիսի 6. Վերցված է 2020 թ․ ապրիլի 21-ին.
  19. Group, Travel Weekly. «Catey Awards 2020 - Home Page». cateys.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 21-ին.
  20. «Chef Clare Smyth is leaving Restaurant Gordon Ramsay to open her own place». Eater.com. Vox Media. 2015 թ․ հոկտեմբերի 2. Վերցված է 2018 թ․ մայիսի 3-ին.
  21. «Core by Clare Smyth - London». OpenTable.com. Վերցված է 2018 թ․ մայիսի 3-ին.
  22. «The winners of the GQ Food and Drink Awards 2018». British GQ (բրիտանական անգլերեն). 2018 թ․ ապրիլի 23. Վերցված է 2020 թ․ ապրիլի 21-ին.
  23. «Michelin Guide Great Britain and Ireland 2019 Selection». Michelin Guide. Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.
  24. 24,0 24,1 Butter, Susannah (2021 թ․ հունվարի 28). «Clare Smyth: 'Restaurants are struggling to survive now'». www.standard.co.uk (անգլերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 13-ին.
  25. Matthews, David (2021 թ․ նոյեմբերի 2). «Barangaroo's jewel Oncore by Clare Smyth to finally open». The Sydney Morning Herald. Վերցված է 2023 թ․ հունիսի 27-ին.
  26. Vercoe, Peter. «At Sydney's Best New Restaurant, Reservations Are Gone in Minutes». Bloomberg. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]