Քիմիական մեխանիկական մշակում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քիմիական մեխանիկական մշակում, պինդ մարմինների մակերևույթների մշակում, որը զուգակցում է քիմիական և մեխանիկական քայքայման պրոցեսները։ Որպես կտրիչ գործիք հիմնականում օգտագործում են հղկանյութային գործիքները կամ պարզապես հղկանյութի հատիկները։ Քիմիական մեխանիկական մշակման դեպքում մակերևութային շերտի նյութը քիմիական ռեակցիայի մեջ է մտնում մշակման գոտի ներմուծվող մակերևութային ակտիվ նյութերի (ՄԱՆ) հետ, որի հետևանքով առաջանում է հեշտ քայքայվող քիմիական միացություն, կամ ենթարկվում է կիրառվող ռեագենտի ադսորբցիոն քիմ․ ներգործությանը։ Ադսորբվելով մշակվող մարմնի մակերևույթին՝ ՄԱՆ ինտենսիվացնում են թույլ տեղերի (արատների), միկրոճաքերի զարգացումը, դրանով իսկ հեշտացնելով հետագա մեխանիկական մշակումը։ Քիմիական մեխանիկական մշակման առավել տարածված տեսակը մետաղի, ապակու և քարի ողորկումն է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png