Քերթող

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քերթող, քերդող, մատենագիր, բանաստեղծ, դպրության արվեստի գաղտնիքները յուրացրած մասնագետ, քերական, մեկնիչ, թարգմանիչ։ Քերթողը ծագում է քերթել բայից, որը նախապես արտահայտել է պատրաստել, կերտել, հղկել, հնարել, հորինել, լինել, ստեղծել իմաստները (համեմատված հունարեն ποιέω բայի հետ)։ Նույն արմատն ունեն նաև քերթված, քերթվածք, քերթություն բառերը։ Հունաբան դպրոցի թարգմանական երկերում Քերթողը երբեմն օգտագործվել է իբրև հունարեն բնագրի γραμματενς, γραμματιπός, իսկ ավելի հաճախ՝ ποιητής բառերի հայերեն համարժեք։ Թե՛ միջնադարում և թե՛ նոր ժամանակներում Քերթողը գործածվել է իբրև տաղասաց և բանաստեղծ բառերի հոմանիշ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։