Jump to content

Քարշում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քարշում, կորզանում, մետաղները ճնշումով մշակելու եղանակ, երբ կլոր կամ ձևավոր պրոֆիլի շինվածքները (հիմնականում ձողերը, գլոցուկները, խողովակները) սովորաբար սառը վիճակում ձգում են անցքի միջով՝ դրանց լայնական հատվածքը փոքրացնելու կամ ավելի ճշգրիտ չափեր ու հարթ մակերևույթ ստանալու նպատակով։ Քարշումով կարելի է ստանալ 0,01 միլիմետրից փոքր տրամագծով մետաղալար։ Քարշումը լայնորեն կիրառվում է ձողամետաղի, մետաղալարի, խողովակների, ինչպես նաև հաստատուն հատվածքի և մեծ երկարության այլ շինվածքների արտադրության մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։