Քարե քաղաք Կուկլիցա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քարե քաղաք Կուկլիցա
«Հարս ու փեսա»
Քարե սյուներ

Քարե քաղաք Կուկլիցա կամ Տիկնիկների հովիտ — յուրատիպ բնական լանդշաֆտ, որն իր մեջ է ընդգրկում 120-ից ավելի բնական ծագման քարե սյուներ Մակեդոնիայի հյուսիսում Կրատովո համայնքի Կուկլիցա գյուղում:

Քարե քաղաքն ընկած է Կրատովոյից 8 կմ դեպի հյուսիս-արևմուտք, Կրիվա գետի ափի հովտում: Քարե ֆիգուրաներով շրջանը գտնվում է ծովի մակարդակից 415-420 մետր բարձրության վրա, տարածվում է մոտ 0,3 կմ²: Ֆիգուրաները, որոնք հիշեցնում են մարդիկ կամ տիկնիկներ (որտեղից՝«Տիկնիկների հովիտ» անվանումը) ունեն տարբեր մեծություններ, տարբերվում են բարձրությամբ և տեսքով: Ամենանշանավորները համարվում են երկու իրար կողքի կանգնած խոշոր ֆիգուրաները՝ անվանված ժողովրդի կողմից «Հարս ու փեսա»:

Գոյություն ունեն այդ հողերում քարե սյուների հայտնվելը բացատրող մի քանի լեգենդ: Նրանցից ավելի հայտնի է տղամարդու մասին լեգենդը, որը չէր կարողանում ընտրել երկու կանանցից մեկին, ում հետ կամուսնանար: Եվ արդյունքում որոշում է ամուսնանալ միանգամից երկուսի հետ՝ նշանակելով երկու պսակադրությունը մեկ օրում: Արդյունքում հարսնացուներից մեկը գնում է դիտելու մյուս հարսանիքը և բռնում ամուսնուն ուրիշ հարսնացուի հետ: Բարկացած կինը անիծում է երկուսին էլ, և հարսանիքի բոլոր մասնակիցները դառնում են քարեր: Ըստ մյուս լեգենդի՝ ինչ-որ ժամանակ այդ հողերը անապատային են եղել, և երբ պատերազմի ժամանակ անցել են զորքեր, օդի սաստիկ անբարենպաստ ջերմաստիճանից վերածվել են քարերի: Ըստ տեղացիների խոսքերի՝ ամեն 5-6 տարին մեկ հովտում առաջանում են նոր քարեր:

Անցկացված գիտական հետազոտությունները բացատրում են քարե սյուների գոյացման պատճառը, դրանք առաջանում են վերջին 100 հազար տարիների Գոլոցեն դարաշրջանի կոռոզիոն պրոցեսներով: Նրանց գոյացման հիմնական գործոնը այստեղի հրաբխային հանքաշերտերի քամահարումն է: Դա հնարավոր է դարձել նրանով, որ մոտ 30 մլն տարի առաջ հիմքի փափուկ հրաբխային տուֆը վերևից ծածկվել է ամբողջական ամուր անդեզիտներով և իգնիմբրիտներով: Ամբողջ Բալկաններում կան չորս տեղանքներ նման այս բնական անոմալիաներին, որոնցից երեքը ընկած են Մակեդոնիայի տարածքում և մեկը Սերբիայում՝ կոչված Սատանի քաղաք[1][2][3]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]