Քարաքաշյանց քույրեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քարաքաշյանց քույրեր

«Քարաքաշյանց քույրեր», 1-էջանոց ընծայագիր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տպագրվել է 1758 թվականին Վենետիկում՝ առանց տպարանի հիշատակության։ Բովանդակությունը՝ «Գիրքս այս շնորհեալ եղեւ միաբանութեանն Մխիթարեանց ի յերկուց քերց Քարաքաշեանց։ Յամի տեառն 1758. յունուարի 10։ Ի Վենետիկ» (5,5 x 2,5 սմ)։ Քույրերը հավանաբար տպագրել են տվել այս ընծայագրի բազմաթիվ օրինակներ՝ փակցնելու համար իրենց նվիրաբերած գրքերի վրա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։