Քաս (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քաս
Քաս
ԵրկիրՆիդերլանդներ
Ժանրռոմանտիկ դրամա
ԹեմաԵրեք երիտասարդների կյանքի պատմություն
Թվական2016 / 2017
ԼեզուՀոլանդերեն
ՌեժիսորՋորիս վան դեն Բերգ
ՊրոդյուսերԷլլեն Հավնիտ
Սցենարի հեղինակԲասթիան Թիչլեր
ԴերակատարներՔեվին Հեսինգ, Վիջեր Վինդհորստ, Ֆելիքս Մեյեր, Յութա Վոնգ-Լոի-Սինգ, Ջոբ Ռաիջմակերս[1]
Նկարահանման վայրՆիդեռլանդներ, Ամստերդամ, Հյուսիսային Հոլանդիա
Տևողություն50 րոպե
Պաշտոնական կայքէջ

Քաս (անգլ.՝ Cas), նիդերլանդական գեյ ռոմանտիկ դրամա։ Նկարահանվել է 2016 թվականին, ցուցադրվել՝ 2017 թվականին։ Պրոդյուսերը Էլլեն Հավնիտն է։ Ֆիլմն արժանացել է բազմաթիվ մրցանակների[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեյ զույգ Պեպիջն և Ջորջը արդեն յոթ տարի է ապրում էին միասին։ Մի օր Ջորջը որոշում է Ամստերդամից եկած Քաս անունով երիտասարդ ուսանողին որոշակի ժամանակով տեղ տալ իրենց տանը, մինչև որ նա իր համար ապրելու տեղ կգտներ։ Քասի հայտնվելուց սկսած նրանց հարաբերությունները սրվում են։ Սակայն Պեպիջին այնքան էլ դուր չի գալիս Քասի ներկայությունը իրենց տանը, նա խանդում է Ջորջին և Քասին, բայց օրեր անց նրանց հարաբերությունները որոշ չափով կարգավորվում են։ Նրանք երեքով սեռական հարաբերություն են ունենում, բայց անգամ դրանից հետո Պեպիջը շարունակում է խանդել Քասին։ Աստիճանաբար Ջորջի և Պեպիջի հարաբերությունները ավելի են վատթարանում։ Որոշ ժամանակ անց Քասը հեռանում է, իսկ Ջորջն ու Պեպիջը մեկնում են հանգստանալու, բայց որոշում են, որ այլևս չեն կարող ապրել միասին։ Արդյունքում, նրանք բաժանվում են։

Դերասաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քեվին Հեսինգ (Ջորջ)
  • Վիջեր Վինդհորստ (Պեպիջ)
  • Ֆելիքս Մեյեր (Քաս)
  • Յութա Վոնգ-Լոի-Սինգ (Միա)
  • Ջոբ Ռաիջմակերս (Բեռնդ)

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը արժանացել է մի շարք մրցանակների՝ «Միջազգային լավագույն գեղարվեստական մրցանակ», Սան Դիեգո (Best International Feature Award @ FilmOut San Diego), «Հանդիսատեսի համակրանք 2017», Audience Award @ Queer popcorn LGBT Film Festival Locarno Switzerland, Outstanding Achievement Award (October 2017) @ Calcutta International Cult Film Festival India։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://orvel.me/cas-2016-tv-film-by-joris-van-den-berg/
  2. Berg, Joris van den (2016-09), Cas, Kevin Hassing, Wieger Windhorst, Felix Meyer, Վերցված է 2018 թ․ հուլիսի 17-ին

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]