Փրփրամագնեզիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Փրփրամագնեզիտ, մագնեզիումային կապակցանյութով բջջավոր բետոնի տեսակ։ Ստացվում է թրծած և մանրացված կաուստիկ մագնեզիտից կամ դոլոմիտից՝ մանրացված թրծակավի կամ ավազի հավելումով, որոնք շաղախվում են մագնեզիումի քլորիդի կամ սուլֆատի լուծույթով։ Ծակոտկենությունն ստացվում է հատուկ տեխնիկական փրփուրի միջոցով։ Փրփրամագնեզիտի միջին խտությունը 400–450 կգ/մ3 է, ամրությունը՝ 1,0–1,4 Մպա, ջերմահաղորդականության գործակիցը՝ 0,14–0,16 վտ/(մ․ K)։ Բնական պայմաններում դանդաղ է պնդանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png