Փոշեզերծում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փոշեզերծում (հանքային), օգտակար հանածոյի կամ հարստացված միջանկյալ արգասիքի վերամշակում՝ գրանցում եղած փոշու պարունակությունը նվազեցնելու համար։ Միջոցառումների համակարգ հանքային փոշու քանակությունը նվազեցնելու և պայթյունները կանխելու նպատակով։ Հանքերում Փոշեզերծոման աշխատանքները կատարվում են երկու եղանակով. ա. միջոցառումներ, որոնք պայմանավորում են փոշու հնարավոր քիչ առաջացումը (մշակման հիդրավլիկական եղանակի օգտագործում, զանգվածային պոկումով մշակման համակարգերի կիրառում, թաց, ջերմային, համեմատաբար նվազ փոշի առաջացնող հորատման եղանակների կիրառում), և բ. միջոցառումներ, որոնք նվազեցնում են փորվածքներում եղած փոշու պարունակությունը (հանքափորվածքների և հատկապես հանքախորշերի ակտիվ օդափոխում, թրջիչներ պարունակող ջրի օգտագործմամբ բաց հորատում, հատուկ սարքավորումներով չոր Փոշեորսում, Փոշեառաջացման վայրերի ջրաթրջում, ճնշման տակ ջուր մղելով՝ արդյունահանման ենթակա ածխաշերտերի նախապես ջրով համակում են)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։