Փոխանակման ծրագրեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ուսանողական փոխանակման ծրագրեր (անգլ.՝ student exchange program) մեկ կիսամյակից մինչև մեկ տարի տևողությամբ ուսումնական ծրագրեր են, որոնց ընթացքում ավագ դպորցում կամ համալսարանում սովորող ուսանողները հնարավորություն են ստանում իրենց ուսումնառության մի հատվածը անցկացնել գործընկեր դպրոցում կամ համալսարանում։ Ուսանողական փոխանակման ծրագրերը սկսել են տարածվել 20-րդ դարի կեսին` Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ կար անհրաժեշտություն երիտասարդների մեջ այլ մշակույթների հանդեպ հանդուրժողականությունը և փոխըմբռնումը բարելավելու, ինչպես նաև կատարելագործելու լեզվի իմացությունը և լայնացնելու ուսանողների աշխարհընկալումը: Այս ամենից բացի փոխանակման ծրագրերը նաև օգնում են ուսանողներին հաստատել միջմշակութային կապեր, փոխել ապրելու և սովորելու պայմանները, ընկերական և երբեմն նաև ընտանեկան միջավայրը։ «Փոխանակում» եզրույթը ցույց է տալիս, որ հյուրընկալող համալսարանը ընդունում է ուսանողին, բայց պարտադիր չէ, որ ուսանողը ջանքեր թափի փնտրելով ուսանող-գործընկեր, որի հետ կփոխանակվի: Ուստի, վերոնշյալ եզրույթը ավելի շատ ենթադրում է գիտելիքի, փորձի և մշակութային առանձնահատկությունների փոխանակում[1]:

Ըստ տևողության տարբերակում են երկու տիպի փոխանակման ծրագրեր՝ կարճաժամկետ և երկարաժամկետ ։ Հետազոտողները պայամանականորեն բաժանում են փոխանակման ծրագրի ընթացքը 3 հիմնական փուլի՝ նախքան փոխանակումը, փոխանակման ընթացքում և փոխանակումից հետո, որոնցից յուրաքանչյուրն աչքի է ընկնում իրեն հատուկ առանձնահատկություններով [1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]