Փաստաթղթագիտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փաստաթղթագիտություն, գիտություն փաստաթղթի և փաստաթղթահաղորդակցական գործունեության մասին։ Փաստաթղթագիտությունը փաստաթուղթն ուսումնասիրում է որպես տեղեկատվության աղբյուր և սոցիալական հաղորդակցության միջոց։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փաստաթղթագիտությունը հիմնադրել է բելգիացի մատենագետ Պոլ Օտլեն (1868–1944)՝ որպես փաստաթղթային գործունեությունն ուսումնասիրող գիտություն. անվանել է մատենաբանություն և նույնականացրել փաստաթղթի հետ։ 1990-ական թվականներից փաստաթղթագիտությունը լայնորեն կիրառվում է մատենագիտության, գրադարանագիտության, գրքագիտության, արխիվագիտության և թանգարանագիտության ոլորտներում՝ յուրաքանչյուրում ունենալով յուրահատուկ իմաստավորում, պատմական ու մեթոդական տեսանկյուններից ուսումնասիրում փաստաթղթերի (հրատարակություններ, գրքեր, գործեր) կառուցվածքը, գործառույթները, դասակարգումը, պահպանման, օգտագործման ընդհանուր օրինաչափությունները և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։