Փառքի բլուր (Բելառուս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փառքի բլուր (այլ կիրառումներ)
Փառքի բլուր (Բելառուս)
Փառքի բլուրը Բելառուսում
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշահամալիր
ՔանդակագործAndrej Biembieĺ? և Anatol Artsimovich?
ՃարտարապետQ25536475? և Q97072183?
Երկիր Բելառուս
ԲնակավայրSmaliavičy District?
Ներկա վիճակԿանգուն
 The Mound of Glory Վիքիպահեստում

«Փառքի բլուր» (բելառուս․՝ Курган Славы), հուշահամալիր՝ նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից խորհրդային զինվորներին։ Գտնվում է Մինսկի Մոսկովյան մայրուղու վրա։ Հեղինակն է Օ. Ստախովիչը[1], քանդակագործը՝ Ա. Բեմբելը։ Ստեղծվել է 1969 թվականին, Բելառուսիայի օպերացիայի ժամանակ Բելառուսի ազատագրման 25-ամյակի առթիվ։

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանի ընդհանուր բարձրությունը 70,6 մետր է։ 35 մետր բլուրի վրա է գտնվում քանդակային կոմպոզիցիան՝ բաղկացած 4 սվիններից, որոնցից յուրաքանչյուրն ունի 35,6 մետր բարձրություն։ Սյուները խորհրդանշում են 1-ին, 2-րդ, 3-րդ բելառուսական և 1-ին Մերձբալթյան ռազմաճակատները, Բելառուսի ազատագրումը։ Սյունները շրջապատված են օղակով, որի վրա քանդակված են խորհրդային զինվորների և պարտիզանների քանդակներ։ Օղակի ներսի կողմում փորագրված է տեքստ.

Փառք խորհրդային բանակին, փառք ազատարար բանակին։ («Армии Советской, Армии-освободительнице - слава!».)

Դեպի բլուր բարձրանում են երկու աստիճանավանդակներ, որոնցից յուրաքանչյուրն ունի 241 աստիճան։

Հուշահամալիրի բացումը կատարվել է 1969 թ.։

Հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաղադրիչ մասեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Փառքի բլուր, 35 մետր
  • Սյուն - 4 սվիններ (1-ին, 2-րդ, 3-րդ բելառուսական և 1-ին Մերձբալթյան ռազմաճակատներ, Բելառուսի ազատագրում) բարձրությունը 35.6 մ (բլուրի վերևից)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "About Belarus" Արխիվացված 2009-11-09 Wayback Machine, at the Belarus govt. website

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փառքի բլուր (Բելառուս)» հոդվածին։