Փակագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փակագիր, հնում տարածված գրի տեսակ, սղագրության ձև, որը կազմվել է 2 կամ ավելի գրերի միացումից (միացյալ տառեր)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է նաև կապգիր կամ կպագիր անվանումներով։

Կազմվել է մեկ գրի վրա մեկ կամ մի քանի այլ գրերի բնորոշ մասերը ավելացնելով։ Ներկայում գործածվող Փակագիր է «և» նշանագիրը, որը կազմված է ե և վ գրերի միացումից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։