Jump to content

Ցիանացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ցիանացում

  • ոսկու և արծաթի ստացման պրոցես, որը կատարվում է ալկալիական մետաղների ցիանիդների լուծույթներում հանքաքարերի և խտանյութերի ընտրողական լուծման միջոցով։ Լուծման ընտրողականությունն ապահովում է լուծույթի թույլ կոնցենտրացիայով (0,03–0,3% ցիանիդ), որի շնորհիվ այն քիչ է փոխազդում հանքաքարի մյուս բաղադրիչների հետ։ Ցիանացումը հաջողությամբ է ընթանում միայն լուծույթներում թթվածնի առկայությամբ։ Ցիանական լուծույթներում ոսկու և արծաթի լուծումն առաջին անգամ ուսումնասիրել է ռուս ինժեներ Պ․ Ռ․ Բագրատիոնը, 1843 թվականին,
  • պողպատե շինվածքների քիմիա–ջերմային մշակում, երբ տեղի է ունենում մետաղի մակերևութային շերտերի դիֆուզիոն հագեցում՝ ածխածնով և ազոտով միաժամանակ։ Ցիանացման հիմնական նպատակն է բարձրացնել պողպատե շինվածքների կարծր- ությունը, մաշակայունությունը և հոգնածային կայունությունը։ Ունի մի շարք առավելություններ ցեմենտացման նկատմամբ պրոցեսի արագ ընթացք, շինվածքների բարձր մաշակայունություն և մխման դեպքում շինվածքի ձևի փոքր փոփոխություն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 155