Ցերիումաչափություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ցերիումաչափություն, վերականգնիչների որոշման քանակական վերլուծության տիտրաչափական եղանակ։ Հիմնված է Се4+հավասարակշռության մեջ է Се3+ ռեակցիայի վրա (ստանդարտ էլեկտրոդային պոտենցիալը՝ 1,3–1,7 Վ)։ Տիտրումն իրականացնում են ցերիումի (IV) աղերի ստանդարտ լուծույթներով, թթվային միջավայրում։ Տիտրման վերջնակետը որոշում են պոտենցիալաչափական, ամպերաչափական, լուսաչափական եղանակներով, նաև ինդիկատորների (ֆենիլանտրանիլաթթու, մեթիլային նարնջագույն և այլն) օգնությամբ։ Ցերիումաչափությունը կիրառում են As(III)-ը, Fe(II)-ը Sb (III)-ը, Cr(II)-ը, նիտրատները, ածխաջրերը, հիդրօքսիլամինը, ֆոսֆիտները, հիդրոքինոնը, թրթնջկաթթուն և այլն որոշելու համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։